Հերման Հեսսե-Տափաստանի գայլը

Վեպը պարունակում է Հարրի Հալլերի գրառումները, որոնք լույս են տեսել Հարրիի տանտիրուհու ազգականի շնորհիվ: Վեպի նախաբանը գրված է տանտիրուհու ազգականի անունից: Նախաբանը նկարագրում է նրա ապրելակերպը, հոգեբանական նկարագիրը: Ացվում է, որ նա ապրում էր փակ և ամփոփ, մարդկանցից մեկուսի կյանքով, ինչպես տափաստանի գայլ, որը կորել էր քաղաքակրթության և քաղքենիության սահմանագծում:

Սկզբում պատմողի մոտ առաջանում է վախի զգացում Հարրիի նկատմամբ, բայց հետո նրա մոտ առաջանում է համակրության զգացում ։Նա համակրանք է զգում մի անձի նկատմամբ, որը չէր կարողանում ցույց տալ իր էությունը, այնպիսի աշխարհում վորտող ամեն ինչ ստեղծված է մարդու կամքը ճնշելու համար։

Հալլերը գրասեր էր, ով հեռու էր պրակտիկ հետաքրքրություններից: Չէր աշխատում, երկար պառկում էր անկողնում: Սիրում էր դասական գրականություն. գրեթե բոլոր գրողներին՝ Գյոթեից մինչև Դոստոևսկի: Հաճախ նկարում էր: Սակայն մնում էր ներփակված իր աշխարհում՝ հեռանալով քաղքենի աշխարհից: Հերոսը իր մեջ զգում էր երկու բնություն՝ մարդու և գայլի: Բայց ի տարբերություն ուրիշ մարդկանց, ովքեր դարձել էին ձեռնասուն և սովորել էին ենթարկվել, Հարրին տառապում էր իրենում ծավալվող երկու բնությունների բախումից:

Փորձելով ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ՝ Հարրին պարտություն էր կրում: Հանդիպելով փողոցում ծանոթ պրոֆեսորի և այցելելով նրա տուն՝ Հարրին տառապում էր այդ տանը տիրող քաղքենիական մթնոլորտից. հատկապես Գյոթեի անհաջող դիմանկարից և տանտիրոջ դատողություններից կայզերի մասին: Հարրին ցանկանում էր հեռանալ այս աշխարհից, բայց վախենում էր մահանալ:

Նա պատահաբար մտնում է «Սև արծիվ» սրճարանը, որտեղ հանդիպում է Հերմինե անունով մի աղջկա: Սկսվում է անսովոր սիրավեպ: Հերմինեն փորձում էր սովորեցնել Հարրիին գիշերային սրճարաններին և ռեստորաններին, ջազին և իր շրջապատին: Այս ընթացքում Հարրին ավելի ու ավելի խորն էր հասկանում իր վիճակի լրջությունը: Նա խոսում էր պատերազմների դեմ, սակայն պատերազմի ժամանակ թույլ չէր տվել, որ իրեն գնդակահարեն, այլ հարմարվել էր իրավիճակին: Նա դեմ էր ամեն էքսպլուատացիայի, սակայն բանկում ունի արժեթղթեր, որոնց տոկոսներով ապրում էր:

Խորհրդածելով գերմանական երաժշտության մասին՝ Հրրին տեսնում էր դրա հանդեպ իր վերաբերմունքի մեջ ողջ գերմանական մտավորականության ճակատագիրը: Կյանքի մեջ մտնելու և այն ճանաչելու փոխարեն մտավորականը փախչում է երաժշտության անբառ ոլորտը: Այստեղից ծագում էր ատելություն իրականության հանդեպ:

Վեպի վերջում հերոսը հայտնվում էր կախարդական դիմականդեսում՝ Մոգական թատրոնում: Փորձելով գտնել Հերմինեին, որը տղայի զգեստ էր հագել և հաղթում էր կանանց իր հմայքով, Հարրին հայտնվում է ռեստորանի նկուղային հարկում՝ Հադեսում, որտեղ նվագում էին երաժիշտ չարքերը, իսկ մթնոլորտը հիշեցնում էր Գյոթեի «Ֆաուստի» Վալպուրգյան գիշերը: Ռոմանտիկական ավանդույթից փախչող հերոսը ցուցաբերում է իր էության երկվությունը կամ բազմակիությունը: Երաժշտության և դասական արվեստի սիրահարը նրա մեջ մեկտեղված էր մարդասպանի հետ: Մոգական թատրոն, որտեղ մուտքը միայն խելագարների համար էր, Հարրիին ուղեկցում էր Հերմինայի ընկերը՝ սաքսոֆոնահար Պաբլոն, ով թմրադեղերի գիտակ էր:

Հարրին սպանում է հենց Պաբլոյի հետ անկողնում հայտնված Հերմինեին՝ անառակին և իր մուսային, հանդիպում է մեծն Մոցարտին, որը բացահայտում է նրան կյանքի գաղտնիքը: Կյանքը պետք չէ ընդունել շատ լուրջ: «Հարկ է սովորել ծիծաղել… լսել կյանքի ռադիոերաժշտությունը և ծիծաղել…»: Մոցարտը վերածվում է Պաբլոյի, ասես ապացուցելով, որ գերագույնը կյանքում խաղն էր, որի օրենքը պետք էր պահպանել: Հարրին մնում էր հուսալ, որ երբևէ մի անգամ էլ խաղալու առիթ կստանա:

Оставьте комментарий