Morning Walk 

It is a very popular saying that early to bed and early to rise makes a man healthy, wealthy and wise. there are many joys to be found in the simple habit of taking a morning walk.

I usually get up 7.30 a.m. and go for a morning walk with my grandfather. He takes me through the nearby fields and points out the different coloured birds to me. Thus I can now identify many birds all by myself.

We then make our way to the nearby park. My grandfather takes a short rest on the bench while I play on the cool, dew-filled grass. The flowers in the park look very beautiful and fresh in the early morning sun.

Then we make our way back home through the tree-lined streets. There is no traffic on the roads that early in the morning. Only some morning walkers like us are there to give us company. One can hear the chirping of birds very well in that silence.

My morning walk with my grandfather leave me very fresh and ready to face the day with an enjoy the golden rays of the rising sun and the fresh beauty of everything around us. I have thus developed a love or nature. morning walks are a very healthy habit and a must for young and old alike.

Реклама

Պարույր Սևակ ֊ Անլռելի զանգակատուն

Պոեմում Կոմիտասը հանդես է գալիս որպես հայելի, որն արտացոլում է հայության հոգևոր և ֆիզիկական իրադրությունը մեծ ողբերգության տարիներին: Կառուցվածքի պլանում հեղինակը հետևում է Կոմիտասի երգերին և դրանց հաջորդականությամբ դուրս բերում երաժիշտի կյանքի փուլերը: Որբությունը ներկայացնում է ‹‹Անտունի›› երգը,պանդխտությունը՝ ‹‹Կռունկ›› երգը, սերը՝‹‹Սոնա յարը››: Պոեմում Կոմիտասի կյանքըև ժողովրդի պատմությունը միասնությունեն: ‹‹Ցայգալույսի համազանգի›› առաջինմասում, որը կոչվում է ‹‹Ղողանջավետիսի››, նկարագրվում է Սողոմոնիծնունդը: Սակայն 1869 թ. ծնվել է ոչ միայնԿոմիտասը: Նույն տարում են ծնվել նաևԹումանյանը, Շանթը:

Հայոց պատմությունը, աշխարհագրությունն ու աշխարհագրությունն ու ազգագրությունը, հայ մարդու ողբերգական ճակատագիրնու հերոսական կյանքը, ազգայինբնավորությունն ու մարդկայիննկարագիրը, կենցաղն ու սովորույթները, ժողովրդական ու հոգևոր տարաբնույթերգերը դառնում են հիմք, որի վրակառուցվում է «մեր երգի Մեսրոպ Մաշտոց» Կոմիտասի կենսագրությունը:
Մաշտոց» Կոմիտասի կենսագրությունը:

Սևակը խազերի վերծանման գյուտըհամեմատում է Մաշտոցի ստեղծածայբուբենի հետ: Եվ խազերի վերծանման գյուտըհամեմատում է Մաշտոցի ստեղծածայբուբենի հետ: Եվ Կոմիտասին նույնքանդիվանագետ է համարում, որքանՄաշտոցին, որը նույնպես հասկանում էժողովրդի գոյաբանական առաքելությանխնդիրը:

Վերջում պոեմի ողջ ընթացքին հավատարիմ բանաստեղծը կապում է Կոմիտասին և ողբերության ժամանակին հետևած սերունդներին:

Անի

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարականիշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետությանընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը(790–826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Զարգացած միջնադարում՝ 961–1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ Սևանա, Վանա և Ուրմիո լճերի միջև։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմիցՀայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորությանզորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին։

Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը (Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։

Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնում հայրենիքի սահմաններից դուրս՝ Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ Ղրիմից մի մասը տեղափոխվեց Կ. Պոլիս, Գալիցիա ու Լեհաստան, մի այլ խումբ՝ ավելի ուշ Դոն գետի ափին հիմնեց Նոր Նախիջևանքաղաքը։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով ՀՀ Դաշնակցականկառավարությունը հանձնեց Թուրքիային։

Should teenagers work while they are students?

I think that person became a full member of society when he begin earning. It’s very important for teenager to be responsible for his finances , because when he or she begin their life path they must know how to ensure their future.

Teenagers who never earned their own money don’t know the real value of it. They don’t know the right way of using them and they just wasting money on things that they never will use.

I can’t talk too much about it because I earned only a small part of money that I spent, but I think work is important part of teenager’s life.

Լևոն Շանթ — Հին աստվածներ

Լևոն Շանթ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան։Ծնվել է 1869թ. ապրիլի 6֊ին, Կ.Պոլիսում։ Բեյրութհայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ։ Մահացել է 1951թ. նոյեմբերի 29֊ին։

Հեղինակը այս ստեղծագործությունում շատ տիպիկ կերպով բնութագրել է այդ ժամանակաշրջանի մարդկանց հոգեբանությունը։ Այս դրամայում պատմում է մի հոգևորականի մասին, ով մերօրյա սովորական մարդուն հարիր արարքի համար չկարողացավ ներել ինքն իրեն և նրա հոգու բեռը վախճանեց նրան։

Ըստ ինձ այս ստեղծագործության գլխավոր գաղափարը մեր օրերում արդի չէ, քանի որ մերօրյա մարդուն տրված է իր կյանքը տնորինելու մեծ հնարավորություն։ Շատ դեպքեր են լինում, երբ սխալ ընտրությունը հանգեցնում է անուղելի հետևանքների, բայց դա պատճառ չէ հուսահատվելու, քանզի մենք ենք կերտում մեր ապագան։

Զապել թագուհի

Զապել (1215-1252), Կիլիկիայի Հայոց թագուհի 1222–ից։ Լևոն Բ–ի դուստրը։ Հոր կամքով նշանակվել է գահաժառանգ՝ խնամակալ ունենալով Կոստանդին իշխանին։ Լևոն Բ–ի մահից հետո գահի շուրջն սկսված վեճերը հարթելու նպատակով 1222–ին Կիլիկիայի իշխանները Զապելին ամուսնացրել են Անտիոքի դքսության իշխանազն Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1224–ին գահընկեց արվեց և բանտարկվեց։ 1226–ին Զապելն ամուսնացել է Կոստանդինի որդու՝ Հեթում Ա–ի հետ։ 1238–ին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ 1241–ին հիմնել է հիվանդանոց։ Զապելը ունեցել է հինգ դուստր և երեք որդի, որոնցից կրտսերը՝ Լևոն Գ, 1270–ին ժառանգել է գահը։ Զապելը թաղվել է Դրազարկում։ Պահպանվել են Զապելի և Հեթում Ա–ի պատկերներով դրամներ։

Տիգրան Մեծ

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։

Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես,Մեծ Հայքը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության(և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։

Պարթևների և Սելևկյանների դեմ տարած հաղթանակներից հետո Հայաստանը փաստորեն դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը։ Տիգրան Մեծի կայսրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքիանապատները։ Այդ տարածքում, որի մակերեսը կազմում էր մոտ 1.000.000 (մեկ միլիոն) քառակուսի կիլոմետր, տեղակայված էին հայկական բանակի կայազորները։ Բացի այդ, Տիգրանին ենթարկվում էին նախկինում՝ մ.թ.ա. 550-330 Արիական Համադաշնային Տերության կազմի մեջ գտնված մի շարք երկրներ ու ժողովուրդներ։ Այսպիսով Տիգրանի բուն տերության տարածքը՝ 1.000.000 քառ. կմ, ենթակա այլ երկրամասերի հետ միասին կազմում էր մոտ 3.000.000 (երեք միլիոն) քառակուսի կիլոմետր։