Գունավոր հեղափոխություն

Գունավոր հեղափոխություն կամ Թավշյա հեղափոխություն հավաքական հասկացողություն է, որը կիրառվում է հեղափոխությունը բնութագրելու համար, ինչպես նաև, 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում տեղի ունեցած լայն արձագանք ստացած, առանց բռնի ուժի կիրառման որոշ խռովությունների, զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ։ Գունավոր հեղափոխությունը, ինչպես բոլոր հեղափոխությունները, իրականացվում է իշխանափոխության նպատակով։ Որպես կանոն, սկսվում է խաղաղ ցույցերով, իսկ ընթացքը տոտալիտար ռեժիմի հիմքերի ամրությունից է կախված։

Այդպիսի մի հեղափոխություն էր 2005թ. Կակաչների հեղափոխությունը՝ Ղրղստանում։1991 թվականի անկախությունից ի վեր Ղրղզստանում տեղի է ունեցել երկու հեղափոխություն՝ մեկը 2005 թվականի Կակաչների հեղափոխությունը և 2010 թվականի հեղափոխությունը, որը իշխանությունից հեռացրել է 2005 թվականի հեղափոխության առաջնորդ Կուրմանբեկ Բակիևին։
2005 թվականի բողոքի ակցիաները սկսվեցին խորհրդարանական ընտրությունների կեղծիքների դեմ. «կակաչների հեղափոխության» կուլմինացիան մարտի 24-ին էր, երբ տապալվեց երկրի նախագահ Ասկար Ակաևը:
Իշխանության գալով` Բակիեւը բազմիցս ասել է, թե պայքարելու է կոռուպցիայի ու ընտանեկան կլանների դեմ, որ երկրի մամուլը լիովին անկախ է լինելու: Վերջին շրջանում Ղրղըզստանում մի շարք անկախ թերթեր են փակվել, անցյալ տարի երկու լրագրող է սպանվել, մի քանիսը ծեծի են ենթարկվել:
Բակիեւը իր եղբորը նշանակել է նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, որդուն` նոր ստեղծված մի գործակալության ղեկավար, որը զբաղվում է երկրի տնտեսության զարգացմամբ:
Ղրղըզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւը ապրում է Մոսկվայում: «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության հարցազրույցում նա ասել է, որ հինգ տարի առաջ մարտի 24-ին հեղաշրջում է կատարվել, որը կազմակերպել էին քաղաքական որոշ արկածախնդիրներ` ընդդիմության ծայրահեղական առաջնորդների հետ:
«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության ղեկավար Թինչտիկբեկ Չորոեւը իր մեկնաբանությունում հարց է բարձրացնում` արդյո՞ք 2005-ի գարնանը տեղի ունեցած իրադարձությունները հեղափոխություն էին:
Չնայած Բակիեւի իշխանության հետընթացին` Ղրղըզստանի քաղաքացիական հասարակությունը ավելի ուժեղ է, քան 2005-ին, — գրում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության ղեկավարը` եզրափակելով. — «2005-ին Ղրղըզստանում ոչ մեկը չէր մտածում մի նախագահին մյուսով փոխարինելու մասին: 2005-ի ապստամբության հիմքում ընկած էին ժողովրդավարական գաղափարները եւ մեծ ակնկալիքները: Ղրղըզ ժողովուրդը իշխանություններին հիմա կոչ է անում վերադառնալ այդ գաղափարներին»:

Աղբյուր՝ 1,2։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s