Ջրահեռացման համակարգ

Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Երևանում տեղումները տարեկան կազմում են 277մմ: Այդ տեղումերը անհավասարաչափ են բաշխվում ըստ ամիսների: Ձնառատ ամիսներին ամսական կազմում է 23-27մմ, իսկ գարնանային` մինչև 44մմ:

2017 թվականը ձնառատ էր: Էկոլոգիայի խմբով որոշեցինք հաշվել, թե որքան ջուր կթափվի մեր կրթահամալիրի շենքի տանիքից` ամբողջ ձյունը հալվելիս: 20սմ ձյունը հալվելիս առաջացավ 5 սմ բարձրությամբ ջուր: Ձեռք բերեցինք շենքի հատակագիծը, կատարեցինք հաշվարկներ: Շենքի տանիքի մակերեսը մոտավոր հաշվարկով հավասար է`7600մ^2: Հետևաբար միայն ձնհալից առաջացած ջուրը կկազմի 380 մ^3:
Հաշվի առնելով այն փաստը, որ դրանց են միանում նաև անձրևաջրերից առաջացած ջուրը, որը տարեկան կազմում է 270-300մմ, ապա շենքի կտուրից թափվող ջուրը կկազմի`2280 մ^3:
Ընդհանուր հաշվարկով տարեկան 2660 մ^3 ջուր թափվում է տանիքից:

Իսկ ո՞ւր են գնում այս ջրերը: Բնականաբար, մասամբ ներծծվելով հողի մեջ, դրանք հոսում են դեպի նկուղային հարկերը, որտեղ գտնվում են տարբեր արհեստանոցներ, պահեստներ, կենտրոններ: Շենքի հիմքերը տարիների ընթացքում կքայքայվեն, դրանք կդառնան վթարային և ցնցումներից կարող է փլվել` հղի հետագա ծանր հետևանքներով:

Մեր էկոլոգիայի խումբը, կատարելով վերոհիշյալ հաշվարկները, եկավ այն եզրակացության, որ նախագիծը պետք է շարունակական լինի:
Տեղումների մեծ քանակությունը մեզ ստիպում է մտածել ջրահեռացման համակարգի ստեղծման մասին, քանի որ այն ազդում է շենքի կայունության վրա: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք կառուցել նոր ջրահեռացման համակարգ:

Հետագա հաշվարկվերը ներկայացված են «Ջրահեռացման համակարգը» նախագծում:
Ըստ այս նախագծի առաջարկվում է կտուրից թափվող ջուրը առվակներով և խողավակներով լցնել դպրոցի շրջակայքում կառուցվող հորերի կամ տեղադրնած ջրի մեծ տարաների մեջ և հետագայում,պոմպերի շնորհիվ կկարողանանք այդ ջուրը օգտագործել շենքը շրջապատող կանաչ տարածքների ոռոգման համար:

Մեր առաջ դրված է երկու խնդիր։ Առաջին հերթին այս եղանակով մենք կարող ենք ապահովել ոռոգման ջրի պաշարները։ Ջրի պաշարները հավաքելով մենք ներդրում ենք ունենում համաշխարհային ջրի պաշարների պահպանման մեջ։
Երկրորդը` կերկարացնենք կրթահամալիրի շենքի «կյանքը »:
Նախագիծը շարունակական է`դեռ պետք է կատարվի ֆինանսական հաշվարկներ, ձեռք բերվի անհրաժեշտ գույք, տեղադրվի դրանք և հետո օգտագործվի:

Реклама

Ջրահեռացման համակարգ: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s