Ինչպես և աշխարհի մի շարք երկրներ՝ Ադրբեջանը նշում է Նովրուզ բայրամը:
Նովրուզը (նոր օր) հին ժողովրդական տոն է, որը խորհրդանշում է գարնանգալուստը:
Նովրուզը տոնվում է գարնանային օրահավասարության օրը՝ մարտի 20-ին, 21-ինկամ 22-ին, երբ արեգակը երկնքի Հարավային կիսագնդից անցնում է Հյուսիսային կիսագունդ, ինչը նշանակում է գարնան սկիզբ: Շատ ժողովուրդներ գարնան գալուստը կապում են բնության զարթոնքի հետ՝ դա համարելով նոր տարվա սկիզբ:
Հին ժամանակներից ի վեր՝ Իրանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և այլ արևելյան ժողովուրդների հետ միասին ադրբեջանցի թուրքերը գարնան գալուստը նշել են հանդիսավոր կերպով:
2009 թվականի սեպտեմբերի 30-ին Նովրուզը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչնյութական մշակութային ժառանգության ցանկում: Իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին՝ մարտի 21-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է Նովրուզի Միջազգային օր:
Տես այստեղ՝ աղբյուր։