11.03.2018

Վանա լճի հարավային ափերի մոտ՝ Նարեկ գյուղից փոքր-ինչ հեռու, դժվարամատչելի ու բարձրաբերդ ժայռերի՝ վրայի քարակոփ այրերից մեկի առջև արթնացել էր սևասքեմ մի վանական՝ հայացքով դեպի ծովը:
Արշալույսի բոսոր ճառագայթները,արտացովլելով ծովի կանաչ ալյակներից,բեկբեկվում էին,կոտրատվում ու վազում դեպի այն ափը,որտեղ վանականն էր: Վարդագույն կրակներով բռնկված այդ ճառագայթումից՝ կարմրականաչ շղարշներ էին թրթռում՝ ծովահայաց ժայռերի վրա:
Վանականը, ափին լուռ արձանացած, խորասուզ հայացքով նայում էր դեպի հեռուները՝ Արտոս լեռան ուղղությամբ: Նա գեղեցիկ,բարակիրան մի այր էր՝թախծալի աչքերով,ուղղաձիգ քթով, սև ու սուր մորուքով: Թվում էր՝քարանձավի սառնաշունչ կամարներից հետո երկար ճգնելուց մի լուսավոր տառապանք էր իջել մագաղաթի՝ նմանվող նրա դեմքին, որը սակայն մի ժպիտ էր թաքցնում իր մեջ:
Գոհար վարդն էր շղարշ առել արփիական վեհ վարսերից. մրմնջում էին նրա շրթունքները, և այդ մրմունջը ձուլվում էր ելևեջող կոհակների թախծանուշ երգին:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s