Խաքանի Շիրվանի ֊ Իրանական պեոզիա

Խաքանի Շիրվանին պարսիկ բանաստեղծ է, ով ծնվել է Շամախի քաղաքում՝ 1120թ.֊ին։Խաղանին իր ստեղծագործություններում գրել է սիրո, կյանքի անարդարության և իր անցկացրած կյանքի լավ ու վատ հատվածների մասին:Վախճանվել է Թավրիզ քաղաքում 1199թ.֊ին։

1

Անցա՝ քարը սըրտիս վրա՝ ջըրի պես.
Մենակ տատասկ ու փուշ տարա՝ ջըրի պես.
Իմ աշխարհքում հանգիստ չառա՝ ջըրի պես,
Ու գընացի, ետ չըդառա՝ ջրրի պես։

Առաջին քառյակում նա

համեմատում էր իրեն ջրի հետ, քանի որ ջուրը երբեք կանգ չի առնում

, պատմում է կյանքի ընթացքում իրեն հասած անհանգստության մասին, որը իրեն հետևեց մինչև կյանքի վերջ։

2

Ծուխըդ կելնի պատուհանից երբևէ.
Հավքըդ կերթա իրեն բընից երբևէ.
Թեկուզ մի դար ապրես սըրտով մըտերմիդ,
Չարի սըրտով կելնես տանից երբևէ։

Այստեղ ասվում է, որ ինչքան էլ մարդ ապրում է խաղաղ ու բարի կյանքով, միևնույն է, մի օր չարը հոգին առնելու է՝ մեռնելու է։ Այսինքն՝ կյանքում քոնը այս պահն է։ Միերիմիդ սրտով ապրել նշանակում է խաղաղ, հաշտ ապրել մտերիմ մարդու հետ, իսկ հավքը այստեղ կյանքի խորհրդանիշն է։

3

Ասում են՝ թե հազար տարին՝ մի անգամ
Մի փըրկիչ է աշխարհ գալիս,— մի պատգամ.
Մին, երբ եկավ, ծընված չէինք մենք մորից,
Մին էլ, երբ գա, մեռած կըլնենք ցավերից։

Այս քառյակը պարունակում է գրողի բողոքը կյանքից, քանի որ նա խոսում է հազվադեպ տեղի ունեցող հրաշքների մասին՝ այն հաճելի անակնկալների մասին, որոնք մատուցվում են կյանքի կողմից։ Խաքանին ասում է, որ իր կյանքում այդպիսի հրաշքներ տեղի չեն ունեցել։

4

Ե՛կ, Խաքանի, ու հեռացիր էս չարության զընդանից,
Շեն ու շենսիրտ, անցի՜ր, գնա ցավ ու հոգսի էս տանից.
Կյանք ես առել երկընքիցը, դա շըղթա է դառել քեզ,
Ետ տուր իրեն տրված կյանքը, թըռիր ազատ ամենից։

Նա այս քառյակում խոսում է իրեն համար զնդան դառած կյանքից։ Խաղանին ասում է, որ Աստծու կողմից տրված կյանքը դա նվեր չէ, այլ շղթա է իր համար։ Ըստ նրա, երբ իր կյանքը ավարտվի, ինքնել կազատվի իր շղթաից։

5

Նա որ գընաց՝ սիրտս էլ գընաց ու ետ չեկավ իր մոտից,
Աչքըս ճամփին ու ականջըս միշտ դըռանն է կարոտից.
Աչքս է դառնում մին ականջիս, թե լուր չունե՞ս էն օրից,
Մին ականջս է դիմում աչքիս, թե չե՞ս տեսել դու նորից…

Այստեղ նա խոսում է մռրժվալ սիրո մասին։ Ասում է, որ իր սիրած էակը հեռացել է տանելով իր սիրտը,իսկ ինքը եիկար ժամանակ սպասում էր սիրելիի վերադարձին։

6

Հոգուդ հավքը հանկարծ թըռավ՝ ի՞նչ ես դու.
Ճամփիդ կիսում ձիդ որ կորավ՝ ի՞նչ ես դու.
Եթե մարդ ես— կյանքը փոխ է տըված քեզ,
Փոխ տըվողը որ ետ տարավ՝ ի՞նչ ես դու։

Այս քառյակով նա ապացուցում է, որ ամեն֊ինչ կախված է Աստծուց և ասում է յուրաքանչյուր կյանքի բարձրունք որին մենք հասնում ենք ի սկզբանե տրված է Աստծու կողմից։

Այս քառյակները կարդալիս ես հասկացա, որ Խաղանին դժգոհ էր իրեն տրված կյանքից, նաև նկատվում էր ինքնասպանության մտքեր 4֊րդ քառյակում։

Քանի որ Խաքանիի մասին ոչ մի հավաստի տեղեկություն չկար համացանցում ես կարող եմ հետևություն անել այս քառյակներից, որ նրա պոետիկ ջիղը իհայտ է եկել իր կյանքի մայրամուտին։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s