Հեդոնիստական հարմարվողականություն. արդյո՞ք ամեն ինչին ենք հարմարվում

Ո՞րն է կարևոր՝ արտաքին տեսքը, հարստությունը, թե՞ տպավորությունը: Տորոնտոյից անկախ գիտնական Ժանետտ Բիկնելլը՝ այն բաների մասին, որոնց վրա չի ազդում «հեդոնիստական ադապտացիան»՝ հարմարվելը նրան, ինչ ունենք և դադարելը դրանից հաճույք ստանալուց։

Երբ Ֆյոդոր Դոստոևսկին «Գրառումներ մեռյալ տնից» վիպակում գրում էր. «…մարդը այն արարածն է, ով ընտելանում է ամեն ինչին», նա ասում էր սիբիրյան ճամբարում իր ապրած դաժանությունների և զրկանքների մասին: Սակայն իրավիճակին հարմարվելու կամ սովորելու մարդկային հակումն ավելի խորն է, քան Դոստոևսկին, հնարավոր է, կարող էր պատկերացնել:
Պատկերացրեք մի մարդու, ով երկար տարիներ հայտնի փափուկ, ջրալի գարեջրի օգտագործումից հետո վերջապես փորձել է իսկական ավանդական լավ գարեջուր: Սկզբում նա նկատում է համի հագեցվածությունը։ Մի քանի կումից հետո սկսում է հասկանալ այս խմիչքի բազմաշերտությունը և զգալ դառնության ու քաղցրության միջև նուրբ հավասարակշռությունը: Ավանդական գարեջուրը շատ ավելի համեղ է ու բուրավետ, քան այն, որը նա սովորաբար խմում է, և զգացողությունները ավելի հաճելի են: Բայց ստուգեք նրա զգացողությունները մի քանի ամիս նման խմիչքի կանոնավոր օգտագործումից հետո. շատ բաներ կփոխվեն: Համը այնքան առանձնահատուկ չի թվա, ինչպես առաջին շրջանում: Այդ ժամանակ նրան պետք կլինեն ավելի հետաքրքիր համային զգացողություններ, որպեսզի ստանա նույն հաճույքը, որը զգացել է ամենասկզբում։
Մենք հարմարվում ենք. հաճույքը, որը կրկնվում է շատ հաճախ, դառնում է սովորական, և մենք սկսում ենք ավելի ուժեղ խթանների կարիք զգալ, որպեսզի ստանանք նույնը։ Երբ սովորում ենք շատ ունենալուն, մեզ ամեն ինչ ավելի շատ է պետք, որպեսզի հաճույք պատճառի (մյուս կողմից, երբ սովորում ենք ավելի քիչ ունենալուն, հաճույքի համար մեզ պետք է ավելի քիչ բան): Այս երևույթը հայտնի է որպես «հեդոնիստական վազքուղի» կամ «հեդոնիստական հարմարվողականություն»: Այն նման է ֆիզիկական ճնշմանը հարմարվելու քաջ հայտնի հակվածությանը: Օրինակ, երբ գնում եք մարզադահլիճ՝ մկանները զարգացնելու, ձեզ սկզբում բավարար կլինեն համեմատաբար թեթև ծանրաքարերը։ Բայց երբ մարմինը հարմարվում է այս վարժության մակարդակին, հարկավոր են լինում ավելի ու ավելի մեծ կշիռ ունեցող ծանրաքարեր ավելի ուժեղ դառնալու համար:
Հեդոնիստական վազքուղու գաղափարը կարող է կիրառվել հաճույքի ցանկացած տեսակի համար. դա կարող է վերաբերել ինչպես գարեջրին, այնպես էլ ապրելակերպին` ընդհանապես։ Կան ապացույցներ, որ եթե անհատի հիմնական կարիքները բավարարվում են, եկամուտների ավելացումը որոշակի կետից հետո չի հանգեցնում ավելի մեծ երջանկության: Այն չափով, որ չափով աճում է գումարի քանակը, որ մենք կարող ենք ծախսել, աճում են նաև մեր սպասումները և ցանկությունները, իսկ նրանց հետ աճում է հիասթափության հավանականությունը։
Արդեն դասական դարձած 1978 թվականի ուսումնասիրությամբ համեմատվել է վիճակախաղի հաղթողների երջանկության մակարդակը նույն շրջանում ապրող սովորական մարդկանցից բաղկացած վերահսկողական խմբի անդամների երջանկության մակարդակի հետ։ Հետազոտողները նախնական հուզմունքն անցնելուց հետո հարցում են անցկացրել վիճակախաղի հաղթողների մեջ: Երբ նրանց խնդրել են գնահատել երջանկության այդ պահի մակարդակը, վիճակախաղի հաղթողները պատասխանել են մոտավորապես այնպես, ինչպես և վերահսկողական խմբի մարդիկ։ Այս երկու խմբերը կատարել են նմանատիպ կանխատեսումներ նաև երջանկության ապագա մակարդակի մասին։ Իսկ երբ նրանց հարցրել են մի շարք սովորական, ամենօրյա հաճույքների մասին, ինչպիսիք են՝ ընկերների հետ շփումը կամ նախաճաշին համեղ բան ուտելու հնարավորությունը, պարզվել է, որ վիճակախաղի հաղթողներին դա ավելի քիչ հաճույք է պատճառում, քան վերահսկողական խմբի անդամներին։
Հնարավոր է, որ վիճակախաղի այդ հաջողակ հաղթողները ավելի երջանիկ չէին, քանի որ ծախսում էին իրենց շահումները սխալ բաների վրա։ 2011 թվականին իրականացված էմպիրիկ հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել, որ տպավորությունների վրա (օրինակ՝ արձակուրդի, պարի դասերի կամ ընկերների հետ երեկոյի) ծախսված գումարները մարդկանց ավելի են երջանկացնում, քան նյութական բարիքների վրա ծախսվածը։ Պատճառներից մեկն այն է, որ մենք արագ հարմարվում ենք նոր պայուսակին կամ մի զույգ կոշիկին, իսկ լավ տպավորությունները հիմք են դառնում հաճելի հիշողությունների, որոնք մենք կարող ենք կրկին ու կրկին վերարտադրել՝ ավելի դանդաղ հարմարվելով դրանց:
Հաճույքի մեկ այլ ձև, որ, ինչպես պարզվում է, կայուն է հեդոնիստական հարմարվողականության դեմ, պլաստիկ վիրահատությունից հետո բավարարվածության զգացումն է։ Մինչ բանաստեղծները պնդում են, թե «գեղեցկությունը մարում է, գեղեցկությունը անցնում է», հաճույքը, որը մարդիկ ստանում են իրենց արտաքին տեսքը բարելավելուց, այնքան էլ հեշտ չի անցնում։
1960-1982 թվանաններին անցկացված հետազոտական հարցումները թույլ տվեցին հայտնաբերելու, որ այցելուների ճնշող մեծամասնությունը գոհ է իր վիրահատության արդյունքներից, և որ այդ զգացողությունը երկար ժամանակ մնացել է անփոփոխ՝ ի տարբերություն նրա, թե որքան արագ են մարդիկ դադարում հաճույք ստանալ նյութական ձեռքբերումներից։ Մեկ այլ ուսումնասիրության արդյունքները, որի շրջանակներում հարցվել են 130 նորվեգացի կանայք վիրահատումից առաջ և հինգ տարի անց, եղել են նմանատիպ։ Կանայք վիրահատությունից հետո, որպես կանոն, ավելի գոհ էին ինչպես մարմնի այն հատվածից, որը վիրահատվել էր, այնպես էլ իրենց ընդհանուր արտաքին տեսքից։ Հետազոտողները նաև նկատել են հարցվածների շրջանում ինքնագնահատականի մի փոքր աճ:
Աշխարհում այս տեսակի խոշորագույն ուսումնասիրությունը կատարվել է 2013 թվականին։ Մասնակցել են 544 այցելու, ովքեր առաջին անգամ որոշել են պլաստիկ վիրահատություն անել: Նրանց հարցուփորձ են արել վիրահատությունից երեք, վեց և տասներկու ամիս անց, իսկ արդյունքները համեմատել են 264 անձանց պատասխանների հետ, ովքեր մտածել են կոսմետիկ վիրաբուժության տարբերակի մասին, բայց, ի վերջո, հրաժարվել են դրանից: Երբ հետազոտողները համեմատել են պլաստիկ վիրաբուժության ենթարկված և դրանից հրաժարված այցելուների պատասխանները, նկատել են, որ վիրահատվածների շրջանում ավելի հազվադեպ է հանդիպում իրենց առողջության նկատմամբ անհանգստության զգացում, ունեն բարձր ինքնագնահատական, բարեկեցության զգացում և կյանքից բավարարվածության ավելի բարձր ցուցանիշ։ Այս այցելուները նաև համարում էին, որ իրենց մարմինը ավելի գրավիչ է:
Իհարկե, սա չի նշանակում, թե պլաստիկ վիրահատությունը համադարման է: Ե՛վ նորվեգական ուսումնասիրությունը, և՛ ավելի ուշ ամերիկյանը ցույց տվեցին, որ հոգեբանական խնդիրներ և վիրաբուժական միջամտությունից անիրական ակնկալիքներ ունեցող հիվանդները հաճախ դժգոհ են արդյունքներից: Եվ այնուամենայնիվ։
Ինչո՞ւ են մարդիկ հարմարվում մեծ եկամուտներին, բայց չեն հարմարվում իրենց տեսքի բարելավմանը։ Գուցե սա նշանակում է, որ մեր ինքնազգացումը ավելի սերտորեն կապված է մեր արտաքին տեսքի, քան մեր բանկային հաշվի չափի հետ:
Ինչպես տեսնում եք, սեփական արտաքինից և շրջապատի՝ դրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից ստացած հաճելի զգացողությունը մեզ համար ունի խորը անձնական նշանակություն, որի հետ չի կարող համեմատվել ֆինանսական ոսկու հանքը:

Внешность, богатство или впечатления? Независимый ученый из Торонто Жанетт Бикнелл о тех вещах, над которыми не властна «гедонистическая адаптация» — способность привыкать к тому, что мы имеем, и переставать испытывать от этого удовольствие.
Когда Федор Достоевский писал в «Записках из мертвого дома», что «человек есть существо ко всему привыкающее», он говорил о жестокостях и лишениях, которые он испытал во время жизни в сибирском лагере. Но человеческая склонность к адаптации или привыканию к ситуациям более глубока, чем Достоевский, возможно, мог предположить.
Представьте себе человека, который после многих лет употребления мягкого, водянистого популярного пива, наконец, попробовал действительно хорошее крафтовое пиво. Сначала он замечает насыщенность вкуса. Через несколько глотков он начинает понимать сложность этого напитка и чувствовать изысканный баланс между горечью и сладостью. Крафтовое пиво гораздо ароматнее, чем то, которое он обычно пил, и ощущения оказываются более приятными. Но проверьте его ощущения через несколько месяцев регулярного употребления такого напитка — многое изменится. Вкус уже не будет казаться таким особенным, как это было на первых порах. Тогда ему нужны будут еще более интересные вкусовые ощущения, чтобы получить тот же кайф, что он испытывал в самом начале.
Мы адаптируемся. Удовольствие, которое повторяется достаточно часто, становится рутиной, и мы начинаем нуждаться в еще более сильных стимулах, чтобы получить то же самое наслаждение. Когда мы привыкаем иметь больше, нам нужно больше чего-либо, чтобы доставить нам удовольствие (с другой стороны, когда мы привыкли иметь меньше, для удовольствия нам нужно меньше). Это явление известно как «гедонистическая беговая дорожка», или «гедонистическая адаптация». Оно аналогично хорошо известной тенденции к адаптации к физическим нагрузкам. Например, когда вы идете в тренажерный зал, для набора мышечной массы вам достаточно будет относительно легких нагрузок. Но как только организм адаптируется к этому уровню нагрузок, вам понадобится все больший вес, чтобы становиться сильнее.
Идею гедонистической беговой дорожки можно применить к любым разновидностям удовольствия — это может касаться как пива, так и образа жизни в целом. Существуют доказательства того, что если основные потребности индивида удовлетворяются, после определенной точки увеличение доходов не приводит к большему счастью (1). По мере того как увеличивается количество денег, которые мы можем потратить, возрастают наши ожидания и желания — а с ними увеличивается и вероятность разочарования.
В ставшем уже классическим исследовании 1978-го года сравнивался уровень счастья победителей лотереи с уровнем счастья контрольной группы, состоящей из простых людей того же района (2). Исследователи опросили победителей лотереи после того, как первоначальное возбуждение поутихло. Когда их попросили оценить актуальный уровень счастья, победители лотереи ответили примерно так же, как и люди из контрольной группы. Эти две группы также сделали аналогичные прогнозы относительно будущего уровня счастья. И когда их спросили о ряде обычных повседневных удовольствий, как, например, общение с друзьями или возможность вкусно позавтракать, оказалось, что победителям лотереи это доставляет меньше удовольствия, чем представителям контрольной группы.
Возможно, эти везунчики-победители лотереи не были более счастливы, потому что они тратили свои выигрыши не на те вещи. Обзор имеющихся эмпирических исследований, проведенный в 2011 году, показал, что деньги, потраченные на впечатления (например, отпуск, уроки танцев или ночи с друзьями) делают людей более счастливыми, чем деньги, потраченные на материальные блага (3). Одна из причин заключается в том, что мы быстро адаптируемся к новой сумочке или паре обуви, в то время как хорошие впечатления становятся основой приятных воспоминаний, которые мы можем снова и снова воспроизводить, гораздо медленнее адаптируясь к ним.
Другой формой удовольствия, оказавшейся удивительно устойчивой к гедонистической адаптации, оказалось чувство удовлетворения после прохождения пластической хирургии. В то время как поэты утверждают, что «красота увядает, красота проходит», удовольствие, которое люди получают от улучшения своей внешности, исчезает не так-то легко.
Исследовательский опрос, проведенный в период с 1960 по 1982 год, позволил обнаружить, что подавляющее большинство пациентов были удовлетворены результатами своей операции, и что это чувство оставалось неизменным в течение долгого времени — в отличие от того, как быстро люди переставали радоваться материальным приобретениям (4). Еще одно исследование, в рамках которого были опрошены 130 норвежских женщин — перед проведением операции и спустя пять лет, — имело схожие результаты (5). Женщины, как правило, были более удовлетворены своей внешностью после операции — как той частью тела, которая была прооперирована, так и своим внешним видом в целом. Исследователи также заметили небольшое увеличение самооценки среди респонденток.
Крупнейшее в мире исследование такого типа было проведено в 2013 году: в нем участвовало 544 пациента, впервые решившихся на пластическую хирургию (6). Их опрашивали через три, шесть и двенадцать месяцев после операции, а затем сравнивали результаты с ответами 264 человек, которые рассматривали вариант косметической хирургии, но в итоге отказались от него. Когда исследователи сравнили ответы пациентов, прошедших через пластическую хирургию, с теми, кто отказался от этой процедуры, они обнаружили, что среди прооперированных реже встречалось чувство обеспокоенности своим здоровьем, была повышенная самооценка и более высокие показатели удовлетворенности жизнью и чувства благополучия. Эти пациенты также считали, что их тела более привлекательны.
Конечно, это не означает, что пластическая хирургия является панацеей. И норвежское исследование, и более позднее американское (7) показали, что пациенты с психологическими проблемами и нереалистичными ожиданиями по поводу хирургического вмешательства чаще были недовольны результатами. И всё же.
Почему же люди адаптируются к большим доходам, но не к улучшению внешности? Возможно, это признак того, что наше самоощущение более тесно связано с нашим внешним видом, чем с размером нашего банковского счета. Как видите, приятное чувство относительно того, как ты выглядишь и как к этому относятся окружающие, имеет для нас глубокое личное значение, с которым не может сравниться финансовое золотое дно.

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s