Էմիլ Վերհարն «Գլուխը»

Գլխատության մռայլ բեմին դու գլուխըդ վայր կդնես,
Եվ զանգերը կղողանջեն, և դաշույնը կփաղփաղի,
Ու մըկանունք կաղաղակեն, կլինի շքեղ հանդես-
Մեծապայծառ տոն ու հանդես՝ կարմիր արյան ու մատաղի։

Եվ արևը ծիրանավառ, և երեկոն ծծմբաշունչ,
Երեկոն ու արեգակը արնափրփուր, հրդեհավառ
Կտեսնեն, թե ինչպես ես դու կրում պատիժը անտրտունջ,
Թե ինչպես լուռ կանշնչանան քո աչքերն ու դեմքը պայծառ։

Սև ամբոխը, կրծքում պահած լոկ չարություն օձագալար,
Իր օվկիանը ըմբոստ մահիդ առաջ լռին կըխոնարհեն-
Ու, հարազատ մոր պես գթոտ խանդաղագին ու սիրաբար,
Քո անշունչ դին արյունաներկ դագաղի մեջ մեղմ կօրորե։

Ու թունավոր, որպես ծաղկանց փըթիթը այն մահաշունչ սև,
Ուր եփվում է կարմիր թույնը շողուն, որպես շանթը պայծառ․
Կմնա քո անունն ըմբոստ, անմահ փառքիդ լույսը վսեմ,
Որպես կրծքում մեխված դաշույն և՛ անսասան, և՛ անխոնարհ․․․․

Գլխատության մռայլ բեմին դու գլուխըդ վայր կդնես,
Եվ զանգերը կղողանջեն, և դաշույնը կփաղփաղի,
Ու մըկանունք կաղաղակեն, կլինի շքեղ հանդես-
Մեծապայծառ տոն ու հանդես՝ կարմիր արյան ու մատաղի․․․․

Այս ստեղծագործության հիմքում ընկած է սիմվոլիզմը: Այստեղ նկարագրվում է մի ըմբոստ մարդ՝ ով դատապարտվում է գլխատման, և ստեղծագործության վերջում դաժանորեն սպանվում է, բայց գլխատումը տեղի ունեցավ ոչ միայն գիլիոտինի սայրով, այլ նաև հասարակության անմիջական ձեռնարկով: Բայց ասվում է, որ գլխավոր հերոսի մահապատժով այդ ըմբոստությանը վերջ չի դրվի։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s