Անձն իր ինքնագնահատականը սկսում է ձևավորվել դեռ մանուկ հասակում, երբ ամրապնդվում է մարդու ինքնությքւնը և մենք մեր մասին պատկերացումները ձևավորում ենք շրջապատող մարդկանց վերաբերմունքից: Եթե մանուկ հասակում անձը իր ծնողների կողմից միայն սեր և ջերմություն է նկատել, ապա մեծանալով նա կդառնա հասարակության լիարժեք անդամ, ով ինքն իրեն լավ կվերաբերվի, իսկ եթե ըեղի ունենա հակառակը և ծնողները չսատարեն անձի կայացմանը, ապա մեծանալով իր ցածր ինքնագնահատականի պատճառով՝ անձը ինքն իրեն չի հարգի:
Ցավոք եթե մենք սովորել ենք մեծ նշանակություն տալ հիասթափություններին, ապա բացառված չէ, որ այն կդառնա մեր կերպարի անբաժան մասը:
Реклама