Ազգային փոքրամասնություններ

1.Ազգային և էթնիկական խմբերը քաղաքականության մեջ։

2.Բազմազգ պետությունների կայացման համաշխարային գործը։

3.Էթնիկ առճակատումները և նրանց լուծման ուղիները։

Էթնիկ կոնֆլիկտը մի իրավիճակ է՝ պայմանավորված, մի կողմից, միասնական էթնիկ տարածության կամ էթնիկ խմբի շրջանակներում առանձին էթնիկ խմբերի և, մյուս կողմից, պետության նպատակների ու շահերի անհամատեղելիությամբ: Էթնիկ կոնֆլիկտը էթնիկ խմբերի ձգտումն է փոխելու առկա էթնիկ անհավասարությունը: Էթնիկ կոնֆլիկտներում առկա են երկու և ավելի կողմեր, որոնք կարող են ներկայացված լինել ազգային շարժումներով, քաղաքական կուսակցություններով կամ պետական (ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական) մարմիններով: Բացի այդ իրավիճակը կարող է գնահատվելորպես միասնական էթնիկ տարածության ներսում առանձին էթնիկ խմբերի շահերի միջև հակասության կամ էլ հակասություն ազգային փոքրամասնություն կազմող որևէ էթնիկ խմբի շահերի և ժողովրդի մեծամասնության շահերը ներկայացնող պետական ինստիտուտների միջև: Ելնելով հակադիր կողմերի առանձնահատկություններից, էթնիկ կոնֆլիկտները կարելի է բաժանել. ա) էթնիկ խմբերի միջև «հորիզոնական» կոնֆլիկտների, բ) էթնիկ խմբի ու պետության միջև ծավալվող «ուղղահայաց» կոնֆլիկտների: Էթնիկ կոնֆլիկտի ծագման պատճառները պայմանավորված են արդիականացման անհամաչափ ընթացքով, քանի որ վերջինիս էթնիկ խմբերի հավակնությունների և մեծամասնության իրավունքների ապահովման երաշխիքների պետության իրական հնարավորությունների միջև առաջացնում է հակասություններ: Արդիականացումը ակտիվացնում է էթնիկ գիտակցությունը, նպաստում է ազգային ինքնավարությանն ուղղված քաղաքական ձգտումների ձևավորմանը: Առանձնացվում են էթնիկ կոնֆլիկտի առաջացման այնպիսի իրավիճակային աղբյուրներ, ինչպիսիք են. ա) արտաքին միջավայրի զսպող գործոնների անսպասելի անհետացում, ինչը կարող է լինել քաղաքական իշխանության արագ թուլացման կամ արտաքին սպառնալիքի անսպասելի անհետացման հետևանք, բ) միջէթնիկ հարաբերությունների պատմական ժառանգությունը, գ) էթնիկ խմբի շրջանակներումլիդերության համար մղվող ներքին պայքարը, դ) տնտեսական իրավիճակը, է) էթնիկ կոնֆլիկտի օջախներում քաղաքական և ընդհանուր կուլտուրայի մակարդակը և այլն: Ընդհանուր առմամբ էթնիկ կոնֆլիկտի զարգացումը դրանք դարձնում է էթնոքաղաքական կոնֆլիկտ: Էթնիկ կոնֆլիկտի սրման պատճառները բացատրվում են նաև անվտանգության երկընտրանքով: Էթնիկ կոնֆլիկտները տարբերվում են՝ ելնելով էթնիկ խմբերի ատաջնահերթ նպատակներից: Եթե այդ կոնֆլիկտները դասակարգենք փոխզիջման ձեռքբերման կամ կարգավորման հաջորդական բարդության չափանիշով, ապա կարելի է ստանալ էթնիկ կոնֆլիկի հետևյալ տիպաբանությունը՝ 1) մշակութալեզվական կոնֆլիկտներ՝ կապված ավանդական մշակույթի ու լեզվի լիարժեք գործառնության պահպանման կամ վերածնման ձգտման հետ. 2) սոցիալ-տնտեսական կոնֆլիկտներ, որոնցում առաջ են քաշվում առանձին խմբերի («հարուստների» և «աղքատների») միջև կենսամակարդակների համահարթեցման, «հիմնական ազգաբնակչությանը» իշխանական խմբերում քվոտաներ տրամադրելու, բնական ռեսուրսներից օգտվելու վերաբերյալ պահանջներ. 3) կարգավիճակային կոնֆլիկտներ, որոնք առնչվում են այս կայմ այն էթնոտարածքային ինքնավարության քաղաքական կարգավիճակի և իշխանական իրավասությունների ծավալի փոփոխության (բարձրացման) պահանջների առաջադրման հետ: Հաճախ այս կոնֆլիկտներն առաջանում են ազգային-տարածքային ֆեդերալիզմի սկզբունքների վրա կառուցված պետության պայմաններում. 4) տարածքային կոնֆլիկտներ առանձին ինքնավարությունների միջև դաշնային պետության միասնական քաղաքական տարածության շրջանակներում կամ, մի կողմից, սեփական կազմավորում չունեցող էթնիկ խմբերի և, մյուս կողմից, ինքնավարության կամ ամբողջությամբ պետության միջև: Այսպիսի կոնֆլիկտներն արդեն իսկ ենթադրում են էական ձևափոխումներ էթնոքաղաքական տարածության ներսում. 5) սեցեսիոնալ կոնֆլիկտներ, որոնցում պահանջներ են ներկայացվում սեփական անկախ պետականության կամ սեփական պետության հետ վերամիավորման կապակցությամբ: Նմանատիպ կոնֆլիկտների կարգավորումը հնարավոր է բացառապես տվյալ քաղաքական տարածության տարածքային ուրվագծերի փոփոխության միջոցով: Կոնֆլիկտային միջէթնիկ հարաբերությունները, դրանց զարգացման բնույթն ու միտումները միշտ բացասաբար են անդրադառնումամեն մի պետության սոցիալ-տնտեսական, մշակությանի ու քաղաքական զարգացման հիմնական գործընթացների վրա: Էթնիկ կոնֆլիկտների կարգավորումը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր բազմաէթնիկ հասարակության գոյության համար: Էթնիկ կոնֆլիկտների կարգավորման բոլոր եղանակները կարելի է միավորել երեք խմբի: Առաջինը ենթադրում է կողմերից մեկի լիակատար հաղթանակը մյուսի նկատմամբ, այսինքն կոնֆլիկտային իրավիճակի լուծում ուժի դիրքից: Էթնիկ կոնֆլիկտի հենց այդպիսի արդյունքի են կողմնորոշված հակամարտող կողմերը կոնֆլիկտի զարգացման վաղ փուլերում: Սակայն, ինչպես ցույց է տալի XX դարի էթնիկ կոնֆլիկտների պատմությունը, դրանց մեծամասնությունում կողմերից և ոչ մեկին հնարավոր չէ հասնել ուժային հաղթանակի: Կոնֆլիկտները կարող են «սառեցվել» տասնամյակների ընթացքում՝ անցնելով բաց վիճակից սաղմնային, կամ թաքնված վիճակի: Պարտված կողմը, որպես կանոն, պահպանում է ազգային վիրավորանքի զգացումը, պարտության դառնությունը, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ, և որոշ զգալի ժամանակ անց կոնֆլիկտը կարող է նոր ուժով սրվել: Ընթացող էթնիկ կոնֆլիկտի կարգավորման եղանակների երկրորդ խումբն արտահայտված է կոնֆլիկտող կողմերի փոխադարձ պարտության մեջ: Շատ հաճախ կոնֆլիկտն այդպիսի արդյունք է ունենում այն դեպքում, երբ երկու կողմերը ջլատել են իրենց ուժերը պայքարում, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողացել շոշափելի հաղթանակ տանել մյուսի նկատմամբ: Այդպիսի դեպքում կոնֆլիկտի կարգավորման համար կողմերը ստիպված են լինում դիմել միջնորդներին, փնտրել հիմնախնդրի այնպիսի փոխզիջումային լուծում, որը սովորաբար չի բավարարում երկուսին էլ: Իսկ եթե այդ եղանակով այնուամենայնիվ հաջողվում է կարգավորել կոնֆլիկտը, ապա այն գործնականորեն տեղափոխում է սաղմնային վիճակ, որի դեպքում կողմերը շարունակում են միմյանց դիտել որպես թշնամիներ: Կոնֆլիկտի լուծման այսպիսի եղանակը նույնպես բնութագրվում է դրա հետագա ակտուալացման մեծ հավանականությամբ: Էթնիկ կոնֆլիկտի կարգավորման կամ լուծման եղանակների երրորդ խումբը կարող է հանգեցնել կողմերի փոխադարձ հաղթանակի (փոխշահավետությանը)՝ ստանալով հիմնական հարցերի վերաբերյալ դրական համաձայնության նվաճման ու կառուցողական փոխգործողության հաստատման տեսք: Անկախ միջնորդները կոնֆլիկտող կողմերին կարող են ցույց տալ նրանց առջև ծառացած ընդհանուր հիմնախնդիրների լուծմանն ուղղված հետագա համագործակցության հնարավորությունը: Կոնֆլիկտի կարգավորման այդպիսի ձևը միանգամայն իրական է, քանզի հաղորդում է կոնֆլիկտին ոչ թե կործանարար, այլ կառուցողական բովանդակություն: Արդյունքում էթնիկ կոնֆլիկտը կհայտնվի երկարաժամկետ լատենտային վիճակում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s