Հովհաննես Թումանյան «Անուշ»

Պոեմը սկսվում է նախերգանքով: Բանաստեղծի կարոտը կանչում է նրան և նա մտովի թռչում է դեպի տուն:

Պոեմը կարդալիս կարող եմ համարձակորեն ասել, որ հասկանում եմ ժամանակի բարքերը և սովորույթները։ Ըստ Ժամանակաշրջանի կանոնների Անուշին կարելի անվանել համարձակ, քանի որ նա համարձակվում էր շփվել չոբան Սարոյի հետ, այնուհետև վերադառնալով տուն՝ զանազան ստեր էր հորինում, խաբելով մորը: Նա Մոսի անունով եղբայր ուներ: Անուշը՝ ինչպես և իր ժամանակի բոլոր կանայք, սնահավատ էր: Համբարձման տոնին վիճակ հանելիս, երբ Անուշը «վատ թուղթ» հանեց՝ դա իրեն ամենադժբախտն համարելու պատճառ դարձավ և նա սկսեց մտածել՝ թե իր ճակատագիրը խորտակվելու է: Նա անմիջապես հիշեց, որ իրեն անիծել են, քանի որ նրա մայրը հաց չէր տվել պառավ դերվիշին և անախորժ մտքերը սկսեցին պատել նրան: Հնարավոր է, որ հետագա դեպքերի պատճառ հանդիսացավ նրա սնոտիապաշտությունը, բայց պատմության դժբախտ վերջաբանի հիմական պատճառ դարձավ Սարոի կողմից Մոսիի պատվի ոտնահարությունը, քանի որ կոխի ժամանակ Սարոն տեսնելով Անուշին և ոգևորվելով Մոսիի մեջքը խփեց գետնին: Կոխից հետո Մոսին ցանկանում էր սպանել Սարոյին և այդ կերպ մարել քրոջ սրտի սերը, իսկ քույրը շարունակ երդվում էր, որ էլ չի սիրի Սարոին: Սարոն հասկանալով, որ չի կարող օրինական ձևով խնդրել Անուշի ձեռքը և կմերժվի՝ նա փախցրեց Անուշին, բայց Անուշը որոշակի ժամանակ հետո վերադառնալով արժանացավ ծնողների և շրջապատի քննադատությանը: Իսկ Մոսին իր համբավը վերադարձնելու համար սպանեց Սարոյին՝ խորտակելով թե՛ Անուշի, թե՛ Սարոյի ճակատագրերը, քանզի դրանից հետո Անուշը խելագարվեց և ինքնասպան եղավ՝ նետվելով Դեբեթ գետը։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s