Հովհաննես Թումանյանի «Մարոն»

Մարոն

I
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․

Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։

II
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,

Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբ որ շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,

Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի․․․

Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,

Դու մանկության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ․․․

III
Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,

― Շնորհակալ ենք մենք, ասին․
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից․․․
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց․
― Կամքըդ լինի, տեր աստված․․․
Նըշանեցին Մարոյին,

Տըվին չոբան Կարոյին։

Վերլուծություն

Անչափահաս

Մարոյին ամուսնացնում ամուսնացնում

ամուսնացնում են Կարոյի հետ: Մարոն ինը տարեկան է լինում, իսկ կարոն հասուն տղամարդ։ Մարոն սկզբում դեմ չի լինում, քանի որ նրան դուր էր գալիս Կարոյի բերած քաղցրավենիքները: Հետագայում նա բախվում է ամուսնական հասուն կյանքի դժվարություններին: Ամուսնական առաջին գիշերը Մարոն վախում է և սկսում է ատել Կարոյին: Մարոն փոքրիկ աղջիկ է, ով դեռ հրաժեշտ չէր տվել իր մանկությանը: Մինչ ամուսնությունը նա Կարոին ընդունուն էր որպես բարի մարդ , ով իր համր կոնֆետներ, չամիչ ու խնձոր էր բերում: Բախվելով իրականության դառնության հետ՝ Մարոն օգնության է դիմում ծնողներին, բայց նա բախվում է համայնքի կարծիք և պատիվ հասկացողությանը: Մարոյի հայրը վախենալով հասարակության քննադատությունից՝ չի օգնում, չի կարող օգնել իր աղջկան և ստիպված որոշում է վռնդել նրան:

Բազում հալածանքներից հետո Մարոն ընկնում է ձորը՝ ավարտելով իր տանջանքը։

Մարոյի տանջանքների աղբյուրը մոր համաի այդպես էլ մնում է անհայտ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s