Նոր տարին հին Հայաստանում

Հայոց Նոր տարին` Ամանորը հին հայերեն ամ` տարի և նոր բառերից կամ Նավասառդը հնդիրանական նավա նոր և սարդ տարի բառերից հազարամյակների ընթացքում անցել է զարգացման մի քանի փուլեր: Հնագույն շրջանում եղել է մեռնող և հարությոոն առնող արևաստվածություն` Արայի տոնը որ կապված լինելով բնության զարթոնքի և հողագործական աշխատանքների սկսման հետ տոնվել է գարնանային գիշերահավասարի օրը մարտի 21-ին: Հնում դա համապատասխանել է հայոց տոմարի Նավասարդ ամսվա առաջին` Արեգ օրվան:
Զարգացած երկրագործություն վարած հայերը տիրապետել են աստղագիտական և տոմարագիտական լուրջ գիտելիքների: Նրանցով կողմնորոշվել են ինչպես վար ու ցանքի, այնպես էլ ամբողջ տարվա աշխատանքները կատարելիս:
Եվ այսպես, Հայոց լեռնաշխարհում վաղուց ի վեր գարնանային գիշերահավասարի օրը փաստացի գարնանային առաջին օրը երբ ցերեկը երջապես հաղթում էր գիշերվան,մեր նախնիները հողագործական աշխատանքների սկսման նախօրյակին տոնում էին բնության զարթոնքի և բուսականության, ցորենի հասկի ու հատիկի հովանավոր` Արա աստծո մահվան ու հարության հինավուրց տոնը:

Արայի խորհրդանիշը հայերիս և մյուս ժողովուրդների առասպելներում եղել է նոճին, սոճին, եղևնին կամ որևէ այլ մշտադալար ծառ: Կանաչ ծառը, փաստորեն Արայի տոնին` սկզբնավորող տարուն տվել է կյանքի նորոգման իմաստ, եղել է հավերժության կյանքի խորհրդանիշը:
Ամանոր-Նավասարդի տոնը համեմատաբար ավելի ուշ շարունակում էր մնալ որպես հին հայերի ամենասիրված, ամենաբազմամարդ ու ամենանշանավոր տոներից մեկը:
Այդ տոնակատարության օրերին հեթանոս հայերը հինավուրց նվագարանների մեղեդիների և ծիսական երգերի ուղեկցությամբ Արամազդ աստվածահոր և Անահիտ դիցամոր մեհյաններում երինջներ և ցուլեր էին զոհաբերում: Տոնախմբություններին մասնակցում էին ոչ միայն արքունիքը, նախարարությունն ու զինվորականությունը այլև ողջ ժողովուրդը: Նավասարդը երգի ու պարի, որսորդության, խաղերի ու խրախճանքների տոն էր: Այդ տոնախմբությունների արձագանքն է խտացած հայօց Արտաշես արքայի երգ-բաղձանքի` մեզ հասած պատառիկում.

Ո~ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաօտն Նաւասարդի…

Այդ օրը բոլորը հագնում էին տոնական զգեստներ, գերակշռում էր կարմիրը, որպես արևի,ուրախության, երջանկության խորհրդանիշ: Կարմիր թելերով էին զարդարում ընտանի կենդանիների եղջյուրները սրբազան ծառերի ճյուղերը որպեսզի տարին առատ լիներ պատանիներն ու աղջիկները տնից-տուն էին շրջում ամանորի երգերով և իրենց բարեմաղթանքների դիմաց նվերներ ստանում: Տանտիրուհիները նվերներ էին ուղղարկում նորահարսներին և նորափեսաներին, պատրաստում էին մարդկանց , ընտանի կենդանիների, կենցաղային իրերի նմանությամբ ծիսական հացիկներ, թխում էին տարի կոչվող ավանդական կլոր գաթան, որի խորիզի մեջ դրված մետաղադրամը որոշում էր, թե ով է լինելու ընտանիքի ամենաբախտավոր անդամը եկող տարում:
Ամանորի ծիսական 7 կերակուրների մեջմեծ տեղ էր հատկացվում ցորենի հատիկց կորկոտ և չոր մրգերից պատրաստվող կերակուրներին:
Հազարամյակներ շարունակ սիրված և ժողովրդականություն վայելած այս տոնը բնականաբար, չէր կարող մոռացվել Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո էլ: Ամանորի ծեսերի որոշ մասը, ներառյալ նաև ծիսական երգաշարն ու ուտեստեղենը գոյատևել են մինչև մեր օրերը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s