Ֆաշիզմ

Կարելի է ֆաշիզմի զարգացումը բաժանել 5 փուլերի։ Առաջին փուլում այլախոհ հրապարակախոսները, ծայրահեղ աջերը, որոնք մերժում են պահպանողականների չափավորությունը և նախկին ձախ ծայրահեղականները, որոնք մերժում են ժողովրդավարությունը, կազմում են քաղաքական լիբերալիզմի քննադատությունը՝ լայնորեն օգտագործելով ազգային և սոցիալական զգացմունքները։ Երկրորդ փուլում, այս շարժումները, որոնք մինչև այդ մարգինալ էին, կարևորություն են ձեռք բերում, քանզի խոշոր արդյունաբերողների և հողատերերի աչքին սկսում են համարվել միակ ուժը, որ կարող է կարգ հաստատել ընդդեմ կոմունիստական գործունեության։ Այս պահից սկսած ֆաշիզմը հրաժարվում է իր սոցիալական պահանջներից և հանդես գալիս հօգուտ նեղ տնտեսական լիբերալիզմի։ 3-րդ փուլում ֆաշիստական կուսակցությունը գալիս է իշխանության։ Չորրորդում՝ ֆաշիստական իշխանությունը կոնսոլիդցվում է, համախմբվում է։ Հինգերորդ փուլը ռադիկալացման փուլն է, որը հիմնականում իրականացվել է նացիստական ռեժիմի ժամանակ՝ համակենտրոնացման և ոչնչացման ճամբարների տեսքով։ Ֆաշիզմի սոցիալական մոդելը առավելապես կենտրոնացած է ազգի վրա, քան ազգը կազմող անհատների։ Նա ձգտում է ստեղծել միավորված և համերաշխ մի խումբ, որն ունենա ամուր ինքնություն։ Դրա համար հարկավոր է, որ այդ խումբը, հանրույթը ունենա ընդհանուր պատմություն և ճակատագիր և որ այն կառուցվի սեփական մշակութային ամրությունը հավերժացնելու կամքի վրա։ Արդ, ֆաշիստների համար առաջնահերթ է հասնել այդ ազգային հանրույթի հոմոգենացմանը, միատարր դարձնելուն /էթնիկական, կրոնական կամ դասակարգային իմաստներով/։ Ֆաշիզմի հաջորդ հատկանշական կետը սոցիալական հիերարխիայի ամրությունն է։ Խումբը պետք է առաջնորդվի շեֆի կողմից, որ Իտալիայում կոչվում էր Duce (Դուչե- Գիդ, առաջնորդող), որի հեղինակությունը հարցականի տակ չէր դրվում։ Ֆաշիզմը տոտալիտար համակարգ է, այն բացառում է բոլոր տիպի ընդդիմությունները,։ Այն հենվում է շոկային խմբերի վրա, Սև վերնաշապիկների վրա, որոնք իշխանությունը վերցնելուց հետո ամբողջովին զինվեցին։ Ի տարբերություն այլ տոտալիտար ռեժիմների, ֆաշիզմը ավելի շատ ձգտել է ձեռք բերել ժողովրդի համակրանքը, քան դիմել հարկադրական մեթոդների։ Օգտագործելով դեմագոգիայի և պոպուլիզմի տեխնիկան, նրան հաջողվել է ձեռք բերել ժողովրդական լայն աջակցություն և նույնիսկ պահպանել որոշ դեմոկրատական ձևեր, ինչպես համընդհանուր ընտրությունները /երկու տարի/։ Ինչպես Ֆյուրերը, Մուսոլինին նույնպես «հրավիրվել» է կառավարության ղեկավարի պաշտոնին իշխանությունների համաձայնությամբ իր հայտնի արշավանքով դեպի Հռոմ։ Ֆաշիզմի համար կարևոր է մոբիլիզացնել այնպիսի արժեքներ, ինչպիսինն են հայրենասիրությունը, ազգային «վերանորոգման» և մաքրության գաղափարները։ Հավատալը, ենթարկելը և կռվելը դառնում են արժեքներ, վերլուծելը և քննադատելը որակվում են որպես անհնազանդություն։ Դրա համար էլ հարկավոր է ստեղծել մի կարևոր զգացմունք, գտնել մի ընդհանուր թշնամի, որը ձգտում է ոչնչացնել կոլեկտիվը և որի դեմ էլ ամբողջ խումբը պետք է մոբիլիզացվի։ Այս մոբիլիզացիան թույլ է տալիս խստորեն ոչնչացնել ամեն մի բողոք՝ առանց կորցնելու ժողովրդական աջակցությունը։ Հարկավոր է միայն ոչնչացման ենթակա մարդուն որակել որպես թշնամի, դավաճան, երկրորդ կարգի մարդ։ Սակայն իտալական ֆաշիզմը չի իրագործել հիտլերյան մասսայական կոտորածները։ Ֆաշիզմը, ի տարբերություն նացիզմի, սկզբում ռասիստական չէր։ Այն միայն 1935 թ.-ից է ընդունում ռասիստական օրենսդրություն /արգելվում էր գաղութարարների ամուսնությունը աֆրիկացիների հետ/ և 1938-ից հակասեմիթական օրենսդրություն, ինչը պայմանավորված էր Հիտլերյան Գերմանիայի հետ դաշնակցությամբ։ Ավելին, այս օրենքներն ավելի մեղմ էին և ավելի շատ բացառություններ էին արվում քան Հիտլերի կամ Պետենի հակասեմիթական օրենքները։ Ֆաշիստական գաղափարախոսությունը հիմնվում է՝

  • Նացիոնալիզմի և իմպերիալիզմի(վերականգնել Հռոմեական կայսրությունը) վրա։ Վարչակարգը ամենուր կառուցում է անտիկ ոճի մարզադաշտեր, հսկայական հուշարձաններ, հռոմեական դարաշրջանի խորհրդանիշներով։ Իտալիան, աբցի իր գաղութից /Լիբիա/ պետք է հսկի Միջերկրականը։ Նա պահանջում է Կորսիկան, Ալբանիան, Դալմաթիան, Սավուան, Նիցցան, պատերազմում է Իսպանիայում, Հունաստանում, Եգիպտոսում։
  • Ղեկավարի պաշտամունքի վրա։ Մուսոլինին Դուչե է (Duce). Ֆաշիստների համար մարդը չպետք է երկար մտածի, նա պետք է կայանա պատերազմի միջոցով։ Il Duce ha sempre ragione՝Դուչեն միշտ ճիշտ է։
  • պՊետության բարձր կենտրոնացման վրա։ Պառլամենտը 1928 թ.-ից հետո ունի միայն փոքր դեր, որովհետև ընտրվում է Ֆաշիզմի մեծ խորհրդի՝ իրական իշխանության կողմից։
  • Զանգվածների հավաքագրման վրա։ Սկսած մանկապարտեզից Balilla-ները /էգ գայլի որդիները/ շքերթներ են անում սև համազգեստով, ողջունում իրար հռոմեացու պես, մասնակցում, օժանդակում ռեժիմի միջոցառումներին, մարզվում փայտե զենքերով։ Ուժի և բռնության դերը մեծանում է։ Արհմիությունները փոխարինվում են պետության կողմից հսկվող կորպորացիաներով։ Գործադուլի իրավունքը վերացվում է։
  • Պրոպագանդայի վրա։ Ֆաշիստական խորհրդանիշները և կարգախոսները, քայլերգերը, նեո-հռոմեական հուշարձաններն ամենուր են։

more see

Ֆաշիզմ գաղափարն ինձ ընթանրապես դուր չի գալիս քանի, որ գաղափարն շրջաանցում է մարդու, անհատի իրավունքները: Այսինան ժողովուրդը զրկված է լինում ազատ խոսքից, ընդհանրապես ազատությունից և անհատ լինելու կարողությունից: Նաև դեմ եմ, քանի որ հասկացությունը դեմ է լիբերալիզմ գաղափարին:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s