Գևորգ Չաուշ

Գևորգ Չավուշ — Ղազարյան Գևորգ Արոյի (Սարհատ) ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Ծնվել է 1870թ․, Սասունի Փսանք գավառուի Մկթենք գյուղում: ՀՀԴ կուսակցության անդամ: 1886-88 թվականներին սովորել է Սշո Սուրբ Կարապետ վանքի դպրոցում: 1880-ական թվականների վերջին գործել է Արաբոյի՝ Տարոնում առաջին հայդուկային խմբում: 1890-94 թթ. համագործակցել է Միհրան Տամատյանի և Համբարձում Պոյաճյանի (Մեծն Մուրադ) հետ: Մասնակցել է Սասունի 1891-94 թթ. ինքնապաշտպանական մարտերին,հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893թ․ կռիվներում, ձերբակալվել և արգելափակվել է Բիթլիսի, ապա՝ Սուշի բանտերում: 1896-թ․ փախչելով բանտից ապաստանել է Սասունում, միացել Գուրգենին և Հրայրին: Աղբյուր Սերոբի սպանությունից (1899) հետո սպանությունը: 1900-01թթ. մղել է մի շարք կռիվներ (Բերդակի, Նորշենի և այլն), որոնք կարևոր տեղ են գրավում հայդուկային շարժման պատմության մեջ: Ղեկավար մասնակցություն է ունեցել 1901-ի նոյեմբերին Առաքելոց վանքի կռվին , 1904թ. Սասունի ապստամբությանը: Ապստամբության պարտությունից հետո անցել է Վան, սակայն Աղթամարի խորհրդակցությունից (1904թ. օգոստոս) հետո, որպես կազմակերպել է մատնիչ Ավեի (1900թ.), ապա Անդրանկիկի հետ՝ Խալիլ բեյի ՀՀԴ կուսակցության ղեկավար գործիչ, վերադարձել է Տարոն: 1905թ. մղել է (անհաջող)Խարսի, Ալվառինջի կռիվները: 1906-07թթ. գործել է Ռ. Տեր-Մինասյանի հետ: Սեծ ջանքեր է գործադրել հայ-քրդական համագործակցության ստեղծման համար: Գևորգ Չավուշի մղած հայդուկային կռիվներն (շուրջ 40) ընթացել են կազմակերպված և գրեթե միշտ ավարտվել հաղթանակով: Գևորգ Չավուշը հակված է եղել հայդուկային պայքարին, սակայն չի հակադրվել ընդհանուր ապստամբության գործիչներին և հնազանդվել է նրանց որոշումներին: Զոհվել է Սուլուխի նշանավոր կռվի ժամանակ: Գևորգ Չավուշը հայ ազգային-ազատագրական շարժման փառաբանված հերոսներից է, ժողովուրդը երգեր է հյուսել նրա մասին: Մահացել Սուլուխ գյուղում 1907թ․, թաղված է Մուշում։

Оставьте комментарий