Սնունդ

Երբ ժամանակը թանկ է, «ֆաստ ֆուդում» սնվելը կամ չճաշելն ամենից դյուրին որոշումն է լինում: Ցավոք, շարունակ կրկնվող այս պարզ որոշումների համար մենք հետագայում շատ ավելի թանկ ենք վճարում և վճարում ենք մեր առողջությամբ, գեղեցկությամբ ու երկարակեցությամբ:
Կանոնակարգված սնունդը հանդիսանում է մարդու բարդ օրգանիզմի նորմալ կենսագործունեության, առողջության, առույգության հիմնական գործոններից մեկը: Յուրաքանչյուր տարիքի՝ սկսած վաղ մանկական հասակից, բնորոշ է իրեն համապատասխան սննդի ռեժիմը: Սակայն 40-50 տարեկան եւ ավելի մեծահասակ մարդկանց համար սննդի անհրաժեշտ ռեժիմի պահպանումն առավել եւս կարեւոր է դառնում: Սննդի բավարար կալորիականության դեպքում օրգանիզմին ապահովում է անհրաժեշտ էներգիայով, որը դեռ ամբողջը չէ, քանի որ սնունդը ծառայում է ոչ միայն որպես էներգիայի աղբյուր: Այն օրգանիզմին պետք է տա նաեւ հումք՝ հյուսվածքների եւ բջիջների կենդանի կառուցվածքների համար: Օրգանիզմի միլիոնավոր բջիջներ ամեն օր, նույնիսկ յուրաքանչյուր վայրկյան քայքայվում եւ փոխարինվում են նորերով: Այն առաջին հերթին վերաբերում է արյան կարմիր եւ սպիտակ գնդիկներին: Մարդու օրգանիզմի ամբողջ սպիտակուցի կեսը լրիվ չափով նորանում է 5-7 օրվա ընթացքում: Դրա համար էլ սնունդն իր մեջ անպայման պետք է պարունակի բոլոր նյութերը, որոնցից կազմված է մեր մարմինը՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային աղեր, վիտամիններ եւ ջուր: Սպիտակուցները ստամոքսաաղիքային տրակտում մարսողական հյութերի ազդեցության տակ տրոհվում են մինչեւ ամինաթթուների, որոնցից հետագայում գոյանում է տվյալ օրգանիզմին հատուկ սպիտակուցը: Սննդի մեջ սպիտակուցի առկայությունը հատկապես անհրաժեշտ է այն պատճառով, որ օրգանիզմում այն կարող է սինթեզվել միայն սննդանյութի սպիտակուցների կազմի մեջ մտնող ամինաթթուներից: Կենդանական ծագում ունեցող սննդամթերքից միսը, ձուկը, կաթը, պանիրը, կաթնաշոռը, ձուն, խավիարը հարուստ են արժեքավոր, անփոխարինելի սպիտակուցներով: Բուսական ծագում ունեցող սննդամթերքներից համեմատաբար շատ սպիտակուց են պարունակում լոբին, սոյան, սիսեռը, իսկ հացը եւ ձավարը աղքատ են դրանով: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Մասնագետները նյարդային համակարգը գրգռող մսամթերքին հակադրել են կաթնա-բուսականը, որը հանգստացնում է նյարդային համակարգը եւ լավացնում քունը: Դրանք չափազանց կարեւոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար, որը ամենեւին չի նշանակում մսամթերքից հրաժարվել: Ճարպերը էներգիայի շատ արժեքավոր աղբյուր են համարվում, որոնք օրգանիզմին անհրաժեշտ են նաեւ որպես հումք՝ բջիջների կառուցվածքների համար: Օրգանիզմի համար օգտակար են հատկապես կաթի ճարպը, կարագը, քանի որ դրանք պարունակում են վիտամին A: Բուսական ճարպերի օգտագործումն օգտակար է հատկապես տարիքավոր անձանց համար, կենդանական ճարպերը պարունակում են մեծ քանակության խոլեստերին, որի ավելացումը վնասակար է օրգանիզմի համար: Տարեց հասակում անհրաժեշտ է սահմանափակել նաեւ ձուն, խավիարը, լյարդը, ուղեղը, երիկամները, սիրտը, թոքերը, ճարպոտ միսը, ձուկը, շոկոլադը եւ այլ մթերքներ, որոնք հարուստ են խոլեստերինով: Անհրաժեշտ է ընդգծել, որ խոսքը սահմանափակման, այլ ոչ թե նրանցից լրիվ հրաժարվելու մասին է: Ածխաջրերը՝ շաքարը եւ կրախմալը, մարսողության ընթացքում վեր են ածվում գլյուկոզայի եւ հիմնականում օգտագործվում որպես էներգիայի աղբյուր: Եթե սննդի մեջ շատ են ածխաջրերը, քան այն պետք է օրգանիզմին, այդ դեպքում դրանց ավելցուկը վերածվում է ճարպի: Ահա թե ինչու չափից դուրս խմորեղենի եւ քաղցրավենիքների օգտագործումը հաճախ հանգեցնում է ճարպակալման, որը նկատելիորեն դժվարացնում է սրտի աշխատանքը: Հանքային աղերը նույնպես մեծ նշանակություն ունեն օրգանիզմի համար: Մարդու օրգանիզմին օրվա ընթացքում անհրաժեշտ է մինչեւ 10 գրամ կերակրի աղ: Չմոռանալով, որ կերակրի աղի չափից շատ օգտագործումը եւս վնասակար է: Կալիումի աղերով հարուստ են բանջարեղենը եւ մրգերը, իսկ մագնեզիումի աղերով հարուստ են ոչ միայն մրգերն ու բանջարեղենը, այլեւ խոշոր աղացած ալյուրից թխված հացը, հնդկացորենը, ընկույզը եւ այլն:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s