Անտոն Չեխով «Շնիկով տիկինը»

Դմիտրի Դմիտրիևիչ Գուրովը քառասունամյա մի տղամարդ էր։Նա բնակվում էր մոսկվայում և մասնագիտուփյամբ բանասեր էր, որն աշխատում էր բանկում ու հանգստանում էր Յալտայում: Դմիտրիի կինը Մոսկվայում էր մնացել, որին նա չէր սիրում և հաճախ դավաճանում էր։Մոսկվայում էին մնացել նաև տասներկուամյա դուստրը և երկու որդիները: Դմիտրիի արտաքինի մեջ կանանց գրավող բան կար։ Ինքը կանանց համարում էր ցածր ռասսա, սակայն նաև փնտրում էր արկածներ և հերթական սիրավեպ: Ծովափին հանդիպում է երիտասարդ մի սպիտակահեր, ոչ բարձրահասակ կնոջ, որի ետևից վազում է նրա շունը: Հանգստացողները կոչում էին նրան «շնիկով տիկին»: Դմիտրին ծանոթանում է նրա հետ այգում և զրույց է սկսում սովորական ձևով։

Աննա Սերգեևնան ծնվել էր Պետերբուրգում: Ամուսնացած էր ֆոն Դիդերից անունով մի չինովնիկի հետ: Աննան չէր սիրում ամուսնուն և դժբախտ էր: Նրանց սիրավեպը սկսվում է ծանոթությունից մի շաբաթ հետո: Կարծում էր, որ Դմիտրի Դմիտրիևիչը առաջինն էր, ով կդադարի հարգել իրեն: Գուրովը փորձում էր հանգստացնել նրան, ձևացնել, թե ուժեղ կիրք ունի այդ կնոջ հանդեպ: Գուրովը ճանապարհ է դնում Աննա Սերգեևնային: Երբ բաժանվում էին, կինը չէր լացում, բայց հիվանդ տեսք ունե: Նա նույնպես «տխուր է»: Աննայի հեռանալուց հետո ինքն էլ վերադառցավ Մոսկվա:

Մոսկվայի կյանքը գրավում է Գուրովին: Նա սիրում էր ռեստորանները, ակումբները և մոռանում էր Յալտայի սիրավեպը: Սակայն Աննա պատկերը հանկարծ վերադառնում էր: Նա սկսում էր ավելի ու ավելի հաճախ հիշել այդ կնոջը: Իմանում է Աննայի տան տեղը, հետո հանդիպում է Աննային թատրոնում: Աննան համոզում է նրան վերադառնալ Մոսկվա՝ խոստանալով, որ ինքը կգա Գուրովի մոտ:

Նրանք երկու ամիս հանդիպում են «Սլավյանսկի բազար» հյուրանոցում:

Վերջում նկարագրվում է նրանց հանդիպումը, որը հավանաբար վերջինը չէ: Գրկելով Աննային՝ Գուրովը հայելում տեսնում է, որ իր մազերը սպիտակել են: Իր և Աննայի կյանքում ինչ-որ բան սխալ է գնացել: Միայն հիմա նրանց տրվել է սերը: Նրանք մտերիմ են ինչպես կին և ամուսին: Սակայն նրանք հասկանում են, որ իսկական դժվարությունը նոր է սկսվում:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s