Ռափայել Պատկանյան — Փառասերը

Ռաֆայել Պատկանյանի

«Փառասերը» վիպակի գլխավոր հերոսը Հարություն Ալթմազովն էր ով մեկնել էր Պետերբուրգ՝ համալսարան ընդունվելու նպատակով:

Նրան փոքր հասակից հայրը խրատել էր հարստության հետևից գնալ: Նա Պետերբուրգ էր գնացել ոչ միայն ուսման նպատակով,այլ նաև իր համար հարուստ հարսնացու գտնելու համար։

Ալմազովը իր պրոֆեսորներից մեկի օգնությամբ աշխատանքի է անցնում մի մեծահարուստ իշխանի տանը՝ նրա երեխաներին դասավանդելու։

Իշխանուհին չէր սիրում կովկասցիներին այդ իսկ պատճառով Ալթմազովը խուսափում էր նշել իր ազգությունը, բայց, իշխանուհին իսկույն գլխի է ընկնում: Ալթմազովը իր գործը շատ լավ էր կատարում և այդ պատճառով այդ փաստը անտեսվում է։

Շուտով իշխանի աղջիկը՝ Եվդոքիան, սիրահարվում է Ալթմազովին: Ալթմազովը հորը նամակ է գրում, որում
նկարագրում է իշխանի հարստությունը և ասում, որ աղջիկը սիրահարված է իրեն, բայց իր զգացմունքների մասին ոչինչ չի հիշատակում: Ալթմազովն ու Եվդոքիան գաղտնի մատանիներ են փոխանակում:

Շուտով Եվդոքիայի երաժշտության ուսուցչին փոխարինում է Սուսաննան, ով հայ էր։ Սոնան առաջին իսկ օրվանից դուր չեր գալիս Ալմազովին, մինչդեռ աղջիկը սիրահարվում է նրան: Սուսաննան որբ էր, նրան մեծացրել էր իր ուսուցչուհին:

Մի օր իշխանուհին կազմակերպում է պարահանդես, որի ժամանակ Ալթմազովի հետ ոչ ոք չի պարում, բացի Եվդոքիայից: Այդ պարահանդեսը Եվդոքիայի նշանադրությունն էր ուրիշի հետ: Սուսաննան այլևս չի գնում՝ Եվդոքիային դաս տալու: Եվդոքիան նամակ է ուղարկում Ալթմազովին և վերադարձնում մատանին, իշխանն էլ, գումար տալիս և ազատում է նրան աշխատանքից:

Որոշ ժամանակ անց Ալթմազովն ամուսնանում է մի մեծահարուստ ծերունու եղբոր աղջկա հետ, ով ծերունու միակ ժառանգն էր: Բայց ծերունին ամուսնանում է մի երիտասարդ կնոջ հետ, նրանք զավակի են սպասում: Ալթմազովն ինքն իրեն խոստանում է, որ երբ երեխան ողջ և առողջ ծնվի, ինքնասպան կլինի: ԻսկՍուսաննան ծնողներից թողած հարստությունը ժառանգում է և ամուսնանում պարահանդեսի ժամանակ ծանոթացած գնդապետի հետ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s