Նար֊Դոս «Մեր թաղը»

Հոգուն վրա հասավ

Նախշքար Դավիթը գնում է տուն: Զգում է ոգելից խմիչքի ծարավ: Անկեղծորեն զարմանում է, որ դեռ խելքը չի կորցրել կամ չի մեռել. ողջ օրը չի խմել: Տանն էլ չկա մի բան, որ թեկուզ կնոջից ծածուկ տանի ծախի: Դուռը բացում է պատառոտված հագուստով մի փոքրիկ աղջիկ: Դավիթը արյուն կտրած աչքերով մի ծանր հարված է հասցնում երեխայի գլխին ու բարկանում, որ դուռը չէին բացում: Կինը՝ Մային, ձայն չի հանում: Ամուսնու գոռգոռոցն ու հայհոյանքն այնքան սովորական են դարձել նրա համար, որ միանգամայն կորցրել են իրենց ողջ նշանակությունն ու ազդեցությունը:Երբեմն մտածում է, որ ավելի լավ է ամուսինը չլիներ: Երեխաներին ինքն է պահում ողջ օրը տարբեր աշխատանքներ անելով՝ կար ու լվացք է անում, հինած հինում, նուշ, ընկույզ ու տխիլ է կոտրում: Դավիթը միայն խմում է ու հայհոյում: Այժմ պառկել է թախտին: Աղջիկն ու փոքրիկ երեխան, որն արթնացել է հոր գոռգոռոցից, քաղցած են: Մայրը պատվիրում է քնել, կուտեն վաղը: Սրթսրթալով երեխաները շուտով քնում են՝ վախեցած հոր գոռոցներից: Դավիթը շուտով վեր է կենում՝ ջուր խմի: Միտք է ծագում արաղի դատարկ շիշը ջրով լցնել: Ողողում է ու խմում:Դուռը դրսից ծեծում են: Ակոբն է՝ ութ տարեկան տղան, վերադառնում է խանութից, ուր նրան աշակերտ են տվել մի պղնձագործի՝ մի տարի անվարձ ծառայելու, մինչև արհեստ սովորի: Աչքերը փայլում են: Մեկին օգնել է պղինձը տուն տանել, փող են բաշխել: Դավիթը հասնում է դռանը: Մայրը կանգնում է նրանց միջև, ասում, թե հաց չունեն, փողը չտա, բայց սա բռնում է կնոջ ոսկրացած ուսերից, ետ շպրտում այնպես, որ նա ընկնում է գետնին: Վերցնում է փողը, խելագարի պես դուրս գնում:  Մայրը ցավից մեծ դժվարությամբ նստում է ու խնդրում որդուն դուռը կողպել:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s