Հարսանեկան ավանդույթներ

Հին Հայկական հարսանեկան ավանդույթները գալիս են դեռ մ.թ.ա. 9-6-րդ դարերից:Ավանդույթները կրել են քաղաքական, կրոնական և ժամանակային փոփոխություններ: Ավանդույթների հանդեպ հարգալից դրսևորումների տեսանկյունից, հայկական հարսանիքը փոքր-ինչ նման է շոտլանդական, նորվեգական և դանիական հարսանեկան արարողություններին: Հին հարսանեկան արարողության մեջ կարևորվում էր հատկապես կնքահոր և կնքամոր ներկայությունը, որոնք, որպես կանոն, լինում էին ընտանիքին շատ մոտ կանգնած և հարազատ մարդիկ. Քավորությունը միշտ առաջնային է եղել հայերի համար ոչ միայն հարսանիքի, այլև մկրտության և այլ ծեսերի ժամանակ: Հայկական ավանդական ընտանիքում ծնողները փորձում էին որքան հնարավոր է շուտ ամուսնացնել իրենց զավակներին: Ավանդույթի համաձայն, ընտանիքի կրտսեր զավակը չէր կարող ավագ եղբորից կամ քրոջից շուտ ամուսնանալ: Հայկական իրականության մեջ կային մի շարք արգելքներ՝ սահմանված եկեղեցու կողմից և արմատավորված հենց ընտանիքներում. արգելվում էր արյունակից հարազատների ամուսնությունը: Նաև չէր կարելի ամուսնանալ յոթը սերունդը չլրացած անձի հետ, որովհետև վերջինս համարվում էր արյունակից: Այս բոլոր ավանդույթները այսօր էլ մեծամասամբ գործում են և չեն մոռացվում հայերի կողմից: Հայաստանի տարբեր մարզերում «մտերիմ բարեկամ» հասկացությունը գործում է չորսից յոթ սերունդ: Արգելվում էր նաև երկու հարազատ եղբայրների ամուսնությունը երկու հարազատ քույրերի հետ:

Քավորն ընտանիքին հաճախ շատ ավելի հարազատ էր դիտվում, քան արյունակից բարեկամը: Այդ իսկ պատճառով արգելվում էր ամուսնությունը ոչ միայ քավորի ընտանիքի, այլև նրա ժառանգորդների հետ:Հատկապես բացասական վերաբերմունքի էր արժանանում հայերի ամուսնությունը օտարազգիների, մասնավորապես այլ կրոն դավանող անձանց հետ: Դա պայմանավորված էր քրիստոնեական ավանդապաշտությամբ և ազգայնականությամբ։
Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից:
Հայաստանում ազգամիջյան ամուսնություններ սկսեցին կնքվել Առաջին աշխարհամարտի տարիներից սկսած: Ռուսաստանում աշխատող շատ հայ երիտասարդներ ամուսնանում էին տեղի աղջիկների հետ և նրանց բերում Հայաստան կամ էլ իրենք էին հիմանվորվում Ռուսաստանում, հակասելով հին հայկական ավանդույթին: Փաստ է, որ ժամանակի ընթացքում ավանդույթները գնալով կորցնում են իրենց ուժը:

Հարսանեկան արարողության բաղադրիչներից մեկը փեսայի կողմից վճարվող հարսի «գինն» է: Տարածված է նաև աղջիկ փախցնելը: Ամուսնության երկու եղանակներն էլ պատմական նույն ժամանակաշրջանում են առաջացել, պարզապես, եթե առաջինը դիտվել է որպես ավանդական հարսանիք, իսկ երկրորդը՝ աղջիկ փախցնելը, համարվել է անօրինական, և դրանով խախտվել են ընդունված սովորույթները:
Շատ անգամ, երբ աղջկա ծնողները դեմ էին լինում ամուսնությանը, անգամ փախցնելու դեպքում, ամուսնությունը չեղյալ էր համարվում, իհարկե եթե աղջիկը նույնպես դեմ էր լինում:
Իհարկե այս բաղկացուցիչները մեր օրերում անըդունելի են, քանի որ «գին» վճարելը կնշանկի, որ փեսացուն և նրա ընտանիքը հարսին դասում է իրերի շարքին։

19-րդ դարում ընդհուպ մինչև 20-րդ դարի սկզիբը հարսանեկան զգեստի համար կարևոր էր ոչ թե սպիտակ լինելը, այլ այդ շրջանին առավել բնորոշ տարազի ճոխ կարված տարբերակը:

Մոտ 15-20 տարի առաջ կարելի էր որոշ գյուղերում գրանցել եզ մորթելու արարողությունը: Սա մեր հայկական հարսանիքի հնագույն ծիսահամալիրներից մեկն է։Պահպանվել է և մեզ է հասել տան շեմի ծեսերը՝ ափսե կոտրելը, հարս ու փեսայի ուսին լավաշ գցելը, քաղցրով դիմավորելը, մեղր հյուրասիրելը և այլն:

Հայկական ամուսնական արարողությունը քրիստոնեության ընդունման օրից չի կորցրել իր կրոնական, ավանդական և իմաստային ձևը: Այն եզակի է իր սկզբունքի, բովանդակության և նշանակության մեջ:
Պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նրանց միության անքակտելիության նշանն են, իսկ վառվող մոմերը՝ հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհի:
Թագերը, որ դրվում են նորապսակների գլխինի նշան են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է:
Գինի խմելը նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է կիսեն և ճաշակեն: Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնանալ ցանկացող տղամարդն ու օրիորդը լինեն մկրտված և դրոշմված: Պսակի խորհուրդն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից խաչեղբոր և ժողովրդի ներկայությամբ: Ուստի գաղտնի կատարված պսակն անվավեր է:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s