Խիղճը

 

 

Երբ ես փոքր էի ,մի զարմանալի դեպք տեղի ունեցավ մեր Ղազախում։ Անվանի որսորդ Աբելը գնում է որսի։ Սիրտը լիքը փոթոթվելով է գնում, որդին սպանվել էր տաճկական ճակատում, իսկ հարսը մի սիրուն երեխա էր աշխարհ բերել, մի մեղմ որբուկ։

Սիրտն արցունքով լիքն է որսի գնում, անվանի որսորդ է ու նրա աջքի առաջ մինուճար որդին էր ու իր շարմաղ հարսը՝ երեխան գրկին, սիրտը կոտրած, վիզը ծուռ․․․

Գնում է , գնում որսորդ Աբելը մտամոլոր դուրս է գալիս ծառերով շրջապատված ու արևոտ մի բացատ։Ու այդտեղ նրան պատահում է մի մայր եղնիկ։ Աբելը հրացանը մեկնում է , բայց զարմանքով տեսնում է ,որ եղնիկը չի փախչում ,սիրուն դունչը վեր ցցած՝օդը հոտոտում է ու նայում։

Խղճահարվում է Աբելը ,բայց որսորդական կիրքը հաղթում է նրան և ու որոշում է սպանել եղնիկին ։Բայց երբ նշան է բռնում ,որ ձքանը քաշի ,տեսնում է հրացանի առաջ իր շարմաղ հարսն է կանգնած ՝երեխան գրկին ,վիզը ծուռ․․․

Մարդը շանթահարված ետ է քաշում զենքը ու տեսնում է էլի եղնիկն է մոլոր կանգնած ։Աջքերը տրորում է որսկան Աբելը ,իրեն թափահարում սթափվում ու նորից նշան բռնում ․․․Նորից տեսնում է իր վշտահար հարսին ,սիրուն աչքերն արցունքով լիքը կանգնած իր հրացանի փողի առաջ ՝ երեխան գրկին ։

  • Գնա , ինձ առնի տակ մի գցիլ ,- գոչում է որսորդը և տրա ձայնի վրա թփի տակից դուրս է ցատկում եղնիկի սիրունիկ հորթը․

Հասնում է մորը , նրա դնչի տակ մտնում , և մայր ու վորդի սլանում են դեպի անտառի խորքը ։

Այդ օրվանից Աբելը թողնում է որսոորդությունը ։

 

 

Реклама

   Խիղճը: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s