Ակսել Բակունց

download2b252822529

«Ալպիական մանուշակ»

 Ալպիական  մանուշակը խորիմաստ և շատ նրբանկատ պատվածք է երեք  ձիավորների  մասին,որոնք  ճանապարհ էին  ընկել  դեպի  Կաքավաբերդ, այնտեղի գանձը  գտնելու  նպատակով:  Ձիավորներից  մեկը  հնագետ էր,  երկրորդը՝  նկարիչ,  երրոդն էլ լավ էր ճանաչում Կաքավաբերդ տանող ճանապարհը և ուղեկցում էր նրանց:  Երբ նրանք հասանում  են հնագետը իրեն հետաքրրող բաներ էր փնտրում և գրառումներ էր անում,  նկարիչը գեղեցիկ վայրեր էր փնտրում նկարելու համար,  իսկ երրորդ ձիավորը նստել էր մի քարի և հետևում էր  նրանց  աշխատանքին:

 Որոշ ժամանակ անց մի գյուղացի իջավ գյուղից:  Տեսնելով եկվորներին գյուղացին հարցրեց, թ՛ե ովքեր են նրանք:  Ձիավորն էլ պատասխանեց, որ  գրքերում  գրված է, որ Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր:  Հնձվորը  մտածեց,  այնուհետև գնաց արտը հնձելու:

 Երբ նրանք իրենց աշխատանքը վերջացրեցին,  որոշեցին գնալ դիմացի գյուղը,  և  գյուղացիներից հաց վերցնել:  Նրանք բարձրացան և առաջին վրանի մոտ կանգ առավ:  Երեխան դրսում,  օջախի կողքին սունկ էր խորովում:  Հյուրերի ոտնաձայներից կինը դուրս եկավ նրանց դիմավորելու: Նկարչին շատ ծանոթ  թվաց կնոջ դեմքը,  և նա նկարեց կնոջը:  Նկարը ցույց տվեց միայն երեխային ու  նրան արծաթե մետաղադրամ տվեց և ձիավորները կուշտ փորով հաց ուտելուց  հետո ճանապարհ նկան:  Ճանապարհին նրանք նորից տեսան հնձվորին:  Հնձվորը նրանց ձեռքին պարկ տեսավ, ու կարծեց,  որ դրանք գանձերն էին:  Նա վրդովվեց, մտածում էր, որ ինքը գտներ ինչ կաներ այդ գանձը,  ու էդպես զայրացած գնաց  տուն:  Տուն հասնելուն պես երեխան նկատեց հորը և ընդառաջ գնալով պատմեց  ձիավորների գալու մասին:  Պատմեց, որ նրանցից մեկը նկարել էր իր մորը, և արծաթե դրամ տվել նրան:  Ամուսինն էլ խանդից հարվածեց կնոջն,  ու երեխան ու  մայրը լացելով մտան վրանը:

 

«Խոնարհ աղջիկը»

 Հերոսը ուսուցիչ է, սովորական գյուղական ուսուցիչ, որին ուղարկել են հեռավոր խուլ գյուղ, որտեղ կորցրել է անգամ ժամանակի զգացողությունը, բայց մրոտ ու հինավուրց գեղջկական այն տունը, որ նա ապրում էր, մի հրապուրիչ աշխարհ է: Խավար ու հետամնաց այդ գյուղում կար թաքնված մի գեղեցկություն: Գրողը շատ բան չի ասում հերոսուհուն նկարագրելիս, միայն. «Դա մի աղջիկ էր, գյուղացի աղջիկ, որի հայացքը և ամոթխած ժպիտը մեխվում են հերոսի հիշողության մեջ: Աղջիկը՝ մոխրագույն շորերով, սև աչքերով, ուրույն հմայքով գերում է ջահել ուսուցչին»:

 Շատ ազդեցիկ է վերջին պատկերը: Ուսուցիչը հեռանում է գյուղից, բոլորը վշտացած են…
Անցնում են 12 տարիներ: Հերոսը կրկին նույն գյուղում է, և ահա Խոնարհը՝ մի դժբախտ և տառապած կին: Հերոսը ճանաչում է Խոնարհին, իսկ Խոնարհը ոչ։

 

«Միրհավ»

Աշուն է, պայծառ աշուն… Դիլան դային նստել է հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին: Նա սովորություն ունի ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: Նորահարս Սոնան մոտենում է հնձանին: Պինդ-պինդ փաթաթվում են: Սոնան օձի պես կեռումեռ է անում, փորձում ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրում, հետո անիմաստ մաքառումից հոգնած, սրտաբուխ նրան ընծայում իր մարմինը՝ որպես անարատ զոհ: Ապա Սոնան ամաչկոտ դուրս է թռչում հնձանից՝ ներսը թողներով լաջվարդ շապիկի բույրը:

Նրանք մանկության ընկերներ էին, սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը: Հետո հասունացան և Սոնային ամուսնացրին: Չորս ամիս անց պատահաբար հանդիպում են, Դիլանը հարցնում է նրա հալը, բայց Սոնան թոթվում է ուսն ու փախչում: Հանդիպումը բորբոքում է Դիլան դայուն, բայց մոտիկ լինելու ցանկությունը, իբրև ճախրող թռչուն, այլևս չի իջնում նրա շեմքին…Նա միայն գիշերն է տուն գնում: Ամբողջ օրը թափառում է ձորում: Զարթնում է կաքավը: -Կա´խ-կղա, շա´խ-կղա…Դիլանը երեսը դարձնում է դեպի անտառը, որտեղից կանչում է միրհավը: Այլևս սիրտ չունի իջնելու այգին, տեսնելու հնձանը: Հիշում է Սոնային, թե ինչպես էին խուրձ կրում, միասին ձի նստում:

Մթնկա խորշում թպրտում է գիշերահավը: Տերևները խշշում են: Միրհավն է: Նշան է բռնում: Ձորից թռչում են միրհավները, միայն մեկն է թպրտում, ընկնում թփուտների մեջ: Բայց մինչև Դիլան դային կհասնի, որսկան շունն էլ է գնում նրա ուղղությամբ, և շան շունչն ու Դիլան դայու ձեռքերը միասին ձգվում են դեպի արնոտ միրհավը: Անտառապահն է գալիս, բարկանում, որ Դիլան դային փախցրել է նրա զարկած միրհավը և մտրակով հարվածում է նրա ուսին: Երբ ուշքի է գալիս, նրանք արդեն հեռացել էին: Միրհավը թռել էր հեռու…

Աշուն է, պայծառ աշուն….Հաջորդ ամառը Սոնան մահանում է երեխայի վրա, ուրիշ աղջիկ է գնում նրա տեղը, Դիլան դային էլ ամուսնանում է, բայց հիշողության մեջ հավիտյան անջինջ մնում է Սոնան, հնձանը, լաջվարդ շապիկը, արծաթե սուրմաները: Արդեն զառամել է, քայլելիս հենվում է փայտին: Առվակի կողմն է նայում, ժպտում, հիշում Սոնային: Միրհավի պես էր, աչքերը՝ խաղողի սև հատիկներ: Միրհավի պես թռավ՝ հետքից թողնելով տխրություն և դառնաթախիծ հուշեր:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s