Տիգրան Բ Մեծ

Արտաշես 1-ին հաջորդել է իր ավագ որդին, ալանների թագուհի Սաթենիկի որդի՝ Արտավազդ 1-ը (160-115թթ)։ Նա ստիպված իր եղբորորդուն՝ Տիգրանին, հանձնում է պատանդ պարթևներին։ Արտավազդ 1-ին հաջորդեց իր միջնեկ եղբայրը՝ Տիգրան 1-ը (115-95թ)։ Տիգրան 1-ին հաջորդել է իր որդի՝ Տիգրան 2-րդ Մեծը (95-55թթ)։Նա Հայոց թագավոր դարձավ 45 տարեկանում՝ 70 հովիտների դիմաց։

Աղձնիք նահանգում (այժմ Թուրքիայում է) Տիգրան Մեծն օծվեց հայոց թագավոր։

Ք.Ա. նա նվաճել է այս երկրներն ու տարածքները՝

94թ-ին Ծոպք

94թ-ին Կորդուք (Կորճայք)

87թ-ին Մարաստան (Ատրպատական) (այժմ Իրանի հյուսիս)

86-85թթ՝ Հյուսիսային Միջագետքը ու պարթևներն ընդունեցին Տիգրան Մեծի գերիշխանությունը-Ադիաբենեն,Միկդոնիան,Օսրոենը (Եդեսիա)

84թ-ին առանց կռվի գրավեց Ասորիքը (այժմ Սիրիա) իր նշանավոր մայրաքաղաք Անտիոքով

83-71թթ-ին՝ 12 տարի նվաճեց հետևյալ երկրները-Հրեաստան,Նաբաթիայի թագավորությունը, Պարսից ծոցի շրջանի արաբական ցեղերի տարածքը, Կիլիկիան, Կոմագենը, Փյունիկիան (այժմ Լիբանան) և վերջում՝ 71թ-ին գրավեց Եգիպտոսի սահամանագլխին գտնվող Պտղոմայիս քաղաք-ամրոցը և մահապատժի ենթարկեց Սելևկյանների թագուհի Սելենեին։

Տիգրան Մեծի ներքին քաղաքականությունը

Մեծ Հայքի՝ Աղձնիք նահանգում,արևմտյան Տիգրիսի ձախ ափին՝ Ֆարկուն գետի ափին,Նփրկերտ նախկին քաղաքի տարածքի վայրում կառուցեց իր անունով մայրաքաղաքը՝ Տիգրանակերտ (Ք.ա. 80-70թթ)։ Տիգրանակերտի պարիսպների բարձրությունը 25մ է։ Պատմական Հայաստանի մայրաքաղաք է եղել։ Հույն պատմիչ Ապպիանոսն այս մասին գրել է։ Քաղաքի մասին գրել է նաև հույն պատմիչ Պլուտարգոսը։ Ասում էր քաղաքում կար բաբմաթիվ տաճարներ նվիրված հայոց աստվածներին,որոնք լի էին բազմաթիվ հարստություններով։

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնը և ուրիշներ ևս անդրադարձել են։ Տիգրան Մեծը ստեղծեց պետական կառավարման համակարգ։ Կառավարիչներ նշանակեց իր ենթակա թագավորություններում։ Օր.՝ զորավար Բագարատին նշանակեց Ասորիքի փոխարքա։ Իր եղբորը՝ Գուրասին,նշանակեց Միջագետքի փոխարքա՝ Մծբին կենտրոնում։ Կիրառվում էին նաև դրամներ՝ հունական, հռոմեական, եգիպտական, սելևկյան, պարթևական,ի ինչպես նաև հայկական դրամներ։ Տիգրան Մեծի դիմանկարը և հայերի զինանշանը էր դրամների վրա։

Առևտուր իրականացվել է քարավաններ միջոցով։Տիգրանը կառուցեց իր նշանավոր առևտրական ճանապարհը՝ Արքունի պողոտա։ Ամենազարգացած հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները գտնվում էին Հյուսիսային Միջագետքում։ Տիգրանի տերությունը բաղկացած էր 3 կարգերից՝ 1. Մեծ Հյքը և Կոմագենը (այն զբաղեցնում էր 360 հազ.քառ.կմ)։

2. Հպատակ երկրներ (400 հազ. քառ. կմ)՝ Վիրքը-Աղվանքը, Ասորիք,Պալմիռա-Սիրիա,Կիլիկիա-Թուրքիա…

3. Քաղաքական ազդեցության տակ գտնվող երկրներ (2մլն քառ. կմ)՝ Հրեաստան, Պարթևստան, Նաբաթեա, Կարմիր ծովի, Պարսից ծոցի տարածքները և Միջին Ասիայի Սկյութները։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s