Նովել

Ուրախ բերքահավաքը

Աշունը շատ գեղատեսիլ է հայկական գյուղերում։ Տարվա այս եղանակին սկսվում են բերքահավաքի աշխատանքները։ Գյուղի բնակչությունը, ասես, մեկ մարդ դարձած, օգնում են միմյանց՝ արագ կատարելու հողի հետ կապված վերջին աշխատանքները։ Շատ շուտով արտ ու դաշտ կծածկվի ձյան ճերմակ վերմակի տակ։
Գյուղում խաղողի ամենամեծ այգին Արամ պապիկինն էր: Նրա ավագ որդին զոհվել էր Արցախի ազատագրական պայքարի ժամանակ, իսկ կրտսերը գիտակցում էր, որ մենակ չի կարող մշակել ողջ այգին, սակայն հորը չէր ուզում վշտացնել և ասել այդ մասին։ Նա գիտեր, որ հոր և եղբոր երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն էր այն։ Հայրն էլ իր հերթին թաքցնում էր որդուց իր ծանր հիվանդությունը։ Այդ իսկ պատճառով տղան օգնության կանչեց ընկերներին։ Արամ պապը երջանիկ էր, որ որդին այդպիսի լավ ընկերներ ունի: Նա քթի տակ երգում էր իր սիրած հայկական հորովելը և իր ուժերի սահմաններում օգնում էր երիտասարդներին։Թոռնիկներն այս ու այն կողմ էին վազվզում՝ մեղրահամ խաղողի ողկույզները ձեռքներին։ Այգին ու թոռներն էին, որ ջերմացնում էին նրա հոգին։ Արդեն մեկ շաբաթ էր, ինչ ընթանում էին աշխատանքները՝ մոտենալով ավարտին։ Այդ առթիվ Արամ պապը բոլորին հրավիրեց խնջույքի։ Դա նրա շնորհակալության նշանն էր։
Մութը ծածկեց գյուղը, բոլորը պատրաստվում էին հեռանալ, երբ Արամ պապը սկսեց շնչահեղձ լինել։ Բոլոր հյուրերը փորձեցին օգնություն ցույց տալ, բայց, ավաղ, ուշ էր։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s