Պարույր Սևակ «Անլռելի զանգակատուն»

Պոեմում Կոմիտասը հանդես է գալիս որպես հայելի, որն արտացոլում է հայության հոգևոր և ֆիզիկական իրադրությունը մեծ ողբերգության տարիներին: Կառուցվածքի պլանում հեղինակը հետևում էԿոմիտասի երգերին և դրանց հաջորդականությամբ դուրս բերում երաժշտի կյանքի փուլերը: Որբությունը ներկայացնում է  ‹‹Անտունի›› երգը,պանդխտությունը՝ ‹‹Կռունկ›› երգը, սերը՝ ‹‹Սոնա յարը››: Պոեմում Կոմիտասիկյանքը և ժողովրդի պատմությունը միասնություն են: ‹‹Ցայգալույսիհամազանգի›› առաջին մասում, որը կոչվում է  ‹‹Ղողանջ ավետիսի››,նկարագրվում է Սողոմոնի ծնունդը: Սակայն 1869 թ. ծնվել է ոչ միայնԿոմիտասը: Նույն տարում են ծնվել նաև Թումանյանը, Շանթը:

Հայոց պատմությունը, աշխարհագրությունն ու ազգագրությունը, հայ մարդուողբերգական ճակատագիրն ու հերոսական կյանքը, ազգային բնավորություննու մարդկային նկարագիրը, կենցաղն ու սովորույթները, ժողովրդական ուհոգևոր տարաբնույթ երգերը դառնում են հիմք, որի վրա կառուցվում է «մեր երգի Մեսրոպ Մաշտոց» Կոմիտասի կենսագրությունը:

Սևակը խազերի վերծանման գյուտը համեմատում է Մաշտոցի ստեղծածայբուբենի հետ: Եվ Կոմիտասին նույնքան դիվանագետ է համարում, որքանՄաշտոցին, որը նույնպես հասկանում է ժողովրդի գոյաբանականառաքելության խնդիրը:

Վերջում պոեմի ողջ ընթացքին հավատարիմ բանաստեղծը կապում է Կոմիտասին և ողբերության ժամանակին հետևած սերունդներին:

Դու մեր հաստատ Մասիս սարը՝

Վստահելի թիկունքն ես մեր,

Մեր երգերի Ծովասարը

Ու բյուրակյան ակունքն ես մեր,

Մեր արնոտված հավքի լեզուն,

Մեր կարոտած ֆիդան յարը,

Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,

Մեր երգերի խա՛զընոտա՛նձայնատա՛ռը,

Ձայնասըփյո՜ւռը կենդանի

Ու ձայների թանգարա՛նը,-

Մեր հայկական երգարա՜նը

Արտը մեզնից՝ դու ես մաճկալ,

Հարդը մեզնից՝ ցորենը դու,

Հարթը մեզնից՝ կատար դու սեգ.

Լուրթը մեզնից՝ երկինքը դու,

Շուրթը մեզնից՝ դու համբույրը,

Ցուրտը մեզնից՝ իսկ դու՝ կրակ,

Իսկ դու՝ օջախ,

Իսկ դու՝ թոնիր

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s