Ջոնաթան Լիվինգսթոն Անունով Ճայը

 64                                       Մաս Առաջին

Ձկնորսական նավակից նետում են խայծով ցանց, և ճայերի երամը թռչում է որպեսզի հայթհայթի ուտելիքի փշրանքներ՝ ոմանք խորամանկությամբ, ոմանք էլ ուժով։ Նրանցից միայն մեկը՝ ում անունն էր Ջոնաթան Լիվինգսթոն,կատարում էր իր անձնական ՝ ուսումնական թռիչքները,բացարձակ միայնության մեջ։ Ջոնաթանը խախտում էր Երամի բոլոր չգրված օրենքները ՝ կախվում է օդում,թռչում է ջրին մոտ և զարգացնում է մեծ արագություն։Նա փորձում է իր թռչելու ունակությունը հասցնել կատարելության։

Ջոնաթանը անտեսում է ճայերի ամենօրյա զբաղմունքը՝ սնունդ հայթհայթելը։Նրա ծնողները անհանգստանում էին,  քանի որ իրենց որդուց  միայն փետուրներն ու ոսկորներն էին   մնացել։Ջոնաթանը, լսելով ծնողների խորհուրդը  սկսում է ապրել սովորական, առօրյա ճայերի կյանքով։ Սակայն դա երկար չի տևում և նա ընդամենը մեկ շաբաթից անցնում է իր պարապունքներին։ Ամբողջ մյուս շաբաթը նա սովորում է կառավարել արագ թռիչքը։ Դակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում։

Օրերից մի օր  բարձրությունից նպատակասլաց իջնելիս, Ջոնաթանը ուժգնորեն բախվում է ջրին և ուշագնաց  լինում։ Ուշքի գալով, նա լսում է ձայն, որն ասում է թե Ջոնաթանը ընդամենը ճայ է, որը ծնված չէ արագընթաց թռիչքների համար։ Նա որոշում է համակերպվել այդ մտքի հետ և վերադառնալ երամ, բայց  տունդարձի ճանապահին նա գտնում է այդ խնդրի լուծումը՝ արագությունը կարելի է կառավարել թևերի կրճատմամբ։ Մոռանալով անհաջողության մասին, նա շարունակում է պարապմունքը և հասնում է հաջողության։ Առավոտյան Ջոնաթանը հանկարծակի բախվում է նախաճաշող երամին,սակայն կարողանում է կառավարել իրեն։ Օրվա ընթացքում նա մի քանի անգամ կարողանում է ցուցաբերել թռիչքի վարպետություն։ Երեկոյան հավաքվում է հերթական երամի խորհուրդը։ Տոհմավագը հրամայում է Ջոնաթանին կանգնել  ճայերից կազմված շրջանի մեջտեղում ։ Դա կամ մեծ անպատվաբերություն էր, կամ էլ մեծ հարգանքի նշան։ Ջոնաթանին թվում էր,որ նա արժանի է մեծ գովասանքի, քանի որ նրան հաջողվել էր անել այն ինչ չէր հաջողվել աներ ոչ մի ճայի։ Սակայն Տոհմավագը որպես պատիժ որոշում է նրան աքսորել Հեռավոր Ժայռեր՝ Ճայերի Ընտանիքի պատիվը և սովորույթները  տրորելու համար։

Իր կյանքի մնացած օրերը ճայը անցկացնում է միայնության մեջ։ Ամեն օր նա սովորում է մի ինչ որ նոր բան սնունդ հայթհայթելուց։ Ջոնաթանը չի կարոտում Երամին և ապրում է երկար և երջանիկ կյանք։

Մաս Երկրորդ

Ջոնաթանը գնալով ծերանում է։Մի օր, նրա թևերի մոտ հայտվում են կրկու ճերմակ ճայեր որոնք կարողանում են տռչել Ջոնաթանի նման։Նրանք ասում են ,որ Ջոնաթանը իրենց երամից է և կանչում են իրենց տուն։ Ջոնաթանը նույնպես ճերմակում է և հայտվում է մի լրիվ ուրիշ աշխարհում,որը նրա կարծիքով ճայերի դրախտն էր։Իր նախկին կյանքի մասին Ջոնաթանը սկսում է մոռանալ։

Այստեղ նույնպես ապրում էր ճայերի երամ,որը անդադար պարապում էր իր նպատակին հասնելու համար։Նրանց առաջնորդը ճերմակ ճայ Սալլիվնն էր,ով կարծում էր ,որ Ջոնաթանը մեծագույն բացառություն էր։Առհասարակ երբ ճայերը անցնում են մյուս աշխարհ,նրանք չեն փոխվում և այդ աշհղարհները իրարից շատ քիչ են տարբերվում։Որպեսզի սովորակն ճայը դառնա Ջոնաթանի պես,պետք է անցնի տաս հազարավոր աշխարհներով և ապրի տաս հազարավոր կյանքեր։Երամի Տոհմավագը բացատրում է Ջոնաթանին,որ այս աշխարհը դրախտ չէ,իսկ դրախտը դա <<Ոչ ժամանկ է,ոչ վայր,այլ դա՝ կատարելության հասնելն է>>։Ջոնաթանին շատ քիչ է մնացել կատարելության հասնելուն,իսկ կատարելությունը դա մտքի արագությամբ տռչելն է։ Տոհմավագը  ուներ այդ ունակությունը և Ջոնաթանը խնդրեց սովորեցնել իրեն։

Որոշ ժամանակ անց Ջոնաթանը հականում է,որ իր հնարավորությունները անսահմանափակ են։Նա ակնթարթորեն հայտնվում է մի մոլորակում որտեղ երկու արև կա։Այժմ Ջոնաթանը սովորում է տեղափոխվել ժամանակի մեջ։Գալիս է մի օր,երբ Տոհմավագը ճայի փետուրնեը ստանում են ավելի շլացուցիչ փայլ։Նա անհետանում է, Ջոնաթանին ասելով <<Փորձիր հասկանալ թե ինչ է սերը>>։

Շուտով Ջոնաթանը սկսում է հիշել իր նախկին  երամի մասին։Նրան թվում է,որ այնտեղ կարող է լինել մի Ճայ, որը որոշել էր շեղվել իր բնատուր հնարավուրություններից։Հնարավոր էր,որ այդ ճային նույնպես վռնդել էին։Ջոնաթանի երկիր վերադառնալու ցանկությունը ավելի մեծացավ։Սալլիվանը փորձում էր նրան ետ պահել այդ մտքից,բայց զուր։Մի գեղեցիկ օր Ջոնաթանը վերադառնում է տուն և գտնում է Ֆլետչեր ճային որը նույնպես աքսորված էր։Ֆլետչերը դառնում է նրա առաջին աշակերտը։

Մաս Երրորդ

Ֆլետչեր Լինգը վառվում էր թռչելու ցանկությունից և համարյա դառնում է իդեալական աշակերտ։Երրորդ ամսվա վերջին  Ջոնաթանը ուներ վեց աշակերտ, որոնք բոլորն էլ <<նոր տարօրինակ գաղափարով տարված էին՝ թռչել հանուն թռիչքի երջանկության։>>Բայց նույնիսկ նրանք ավելի հեշտ բարդ թռիչքներ էին կատարում, քան ըմբռնում էին իրենց վարժությունների նվիրական իմաստը։Երեկոյան Ջոնաթանը փորձում է սովորեցնել  նրանց բազմակողմանի ազատության գաղափարին, բայց օրվա ընթացքում տանջված աշակերտնեը քնում են՝ մինչև վերջ չլսելով ուսուցչին։

Մեկ ամիս անց  Ջոնաթանը որոշում է վերադառնալ երամ։Չնայած նրան, որ աշակերտները դեմ են,նրանք թռչում են ուսուցչի ետևից։ Տոհմավագը հրամայում է ուշադրություն չդարձնել աքսորվածներին։ Որոշ ժամանակ  Ջոնաթանը տեսնում է իր ընկերներին միայն ետևից, սակայն դրան ուշադրություն չի դարձնում։ Նա շարունակում է սովորեցնել։

Ժամանակի ընթացքում աշակերտնեը սկսում են ավելի ուշադիր լսել ուսուցչին, իսկ գիշերները նրանց շրջապատում են երամից եկած երիտասարդ ճայերը, որոնց ևս հետաքրքիր էր լսել նրան։ Մեկ ամիս հետո երամի երիտասարդությունը սկսում է ուսուցանել Ջոնաթանի մոտ։ Ճայերից մեկի մոտ՝ Կերկ Մեյնարդի կոտրվում է թևը։ Նա ցանկանում է թռչել և օգնություն է խնդրում Ջոնաթանից։Նա ասում է․« Մեյնարդ, դու ազատ ես, դու իրավունք ունես այստեղ և այժմ անել այն, ինչ կամենում է քո «ես»֊ը, քո իսկական «ես»֊ը, և ոչ ոք չի կարող քեզ խանգարել։ Դա Մեծ Ճայի օրենքն է, դա օրենք է»։ Կերկը բացում է թևերը և սկսում է ճախրել  ապշահար երամի աչքերի առաջ։ Աշակերտնեը սկսում եմ համարել իրենց ուսուցչին Աստված։

Մեկ շաբաթ անց տեղի է ունենում դժբախտություն՝ Ֆլետչերը չկարողանալով կառավարել հզոր արագությունը բախվում է բազալտե ժայռին։ Արդեն մյուս աշխարհում նրան է հասնում Ջոնաթանը և առաջարկում է ընտրություն՝ մնալ այդ մակարդակին կամ վերադառնալ տուն։ Ֆլետչերը վերադառնում է տուն։ Տեսնելով, որ նա չի մահացել երամը որոշում է ,որ Ջոնաթանը կամ Սատանա է, կամ Մեծ Ճայի Որդին է։ Այս դեպքից հետո Ֆլետչերը յուրացնում է վայրկյանական տեղափոխվելու տեխնիկան։

Շուտով Ջոնաթանը որոշում է , որ այլևս պետք չէ երամին։ Նա քարոզում է Ֆլետչերին․« Շարունակիր ինքդ քեզ որոնել, ահա թե ինչ է պետք քեզ։ Աշխատիր ամեն օր գոնե մի քայլ մոտենալ իսկական, ամենազոր Ֆլետչերին։ Նա է քո դաստիարակը։ Դու պետք է սովորես հասկանալ նրան և կատարել այն, ինչ քեզ կթելադրի»։ Մի ակնթարթ անց Ջոնաթանի մարմինը ցնցվեց, շողշողաց ինչ֊որ հեքիաթային լույսով և սկսեց տարրալուծվել օդի մեջ։ Իսկ Ֆլետչերը սկսում է սովորեցնել նորեկներին։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s